• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարդում ենք Հակոբ Մնձուրի՝ «Բարի լույս, Մարգար աղա»

Մի քանի օր առաջ մենք կարդացինք Հակոբ Մնձուրու «Բարի լույս, Մարգար աղա» պատմածքը: Պատմվածքի գլխավոր հերոսն է Շիրինը, ով միշտ խոսում է  իրեն հանդիպած առարկաների հետ: Նրա գլխավոր զրուցակիցը իր էշն է, որի հետ այդ առավոտ գնում է անտառից փայտ բերելու: Ամբողջ ճանապարհին նա խոսոմ է էշի և ճանապարհին պատահած շատ իրերի հետ իր հարևանների մասին: Երբ հասավ անտառ, ծառի տակ նկատեց ինչ- որ պատկեր, որը, իրեն թվաց,  իր հարևան Մարգար աղան է: Երկար ժամանակ խոսեց նրա հետ, պատմեց ամեն ինչի մասին, ինչն իր հետ պատահել է: Եվ հանկարծ մի  պահ նկատեց, որ իր առջև Մարգար աղայի փոխարեն արջ է նստած, որը արթնացավ քնից ու մրթմրթալով փախավ անտառ: Խեղճ Շիրինը սարսափից դողում էր: Պատմվածքը  զվարճալի  ավարտ ուեցավ: Մենք այն շատ հավանեցինք:

Դոնարա Թովմասյան, Մարիա Պախուցկայա

Ես կարդացի ՀակոբՄնձուրու «Բարի լույս, Մարգար աղա» պատմվածքը: Ես մտածում եմ, որ Շիրինը՝ այս պատմվածքի հերոսը, այնքան շատ է խոսում, որ չի էլ նկատում իր առջև նստած արջին  ու նրան դնում է իրենց հարևանի՝ Մարգարա աղայի տեղը: Հետո երկար-բարակ խոսում է արջի հետ ու երբ իմանում է, որ դա արջ է,  նրա ձայնը վախից կտրվում է: Արջը փախչում է անտառ, իսկ Շինինը մնում է սարսափած կանգնած: 

Էդուարդ Ջահանգիրյան

Առաջին լուսանկարում՝ Մնձուրի լեռներն են, լուսանկարը՝ Սեյրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից