Ընկեր Նաիրան հանձնարարել էր գրել սիրած խաղալիքի կամ իրի մասին:
Ես ձեզ կպատմեմ իմ ձեռքով պատրաստած նավի մասին: Ես այն կարողացա պատրաստել մեկ շաբաթում: Ես դրա համար յոթ անգամ մուրճով հարվածեցի մատիս: Հիմա այն ներկել եմ, դրել եմ դրոշակ և առագաստ: Այժմ այն ավարտել եմ և բերել եմ դպրոց որպեսզի մեր դասարանցիները և ընկեր Նաիրան հայտնեն իրենց կարծիքը: