• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամփորդություն դեպի Մաստարա և Թալին

Երեկ  մենք գնացել էինք  Թալին և եղանք Մաստարա գյուղում: Նախ այցելեցինք Մաստարայի դպրոց,  ծանոթացանք սովորողների և ուսուցիչների հետ:  Աշակերտները մեզ պատմեցին իրենց դասերի մասին, պատմեցին իրենց գյուղի հերոսների մասին,  իմացանք, թե  ովքեր են եղել նրանց նախնիները:  Գյուղը հնուց ունեցել է իր բնակչությունը, բայց 1915 թվականից հետո այստեղ հաստատվել են Մուշից, Ալաշկերտից ու Խնուսից  գաղթած շատ ընտանիքներ: Իսկ մենք պատմեցինք մեր մասին, Դավիթը ներկայացրեց մեր դպրոցում իրականացվող մեդիակրթության մասին, Աստղիկը պատմեց առավոտյան ընդհանուր պարապմունքների մասին, Թինա ու Լաուրան՝  մեր ապակեպատ դասարանների ու դասերի մասին: Հետո մենք միասին  քայլեցինք դեպի գյուղի եկեղեցին՝ Սուրբ Հովհաննես: Տիկին Մարինեն պատմեց իրենց եկեղեցու մասին:  Շուտով Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում  մեզ միացան  11-րդ դասարանցիները  ուսուցչի հետ:  Մենք իմացանք, որ իրենց եկեղեցին ոչ թե  7-րդ դարի եկեղեցի է,  այլ 5-րդ դարի:  Մեզ ասացին, որ երբ տարիներ առաջ Գերմանիայից հնէաբան է եկել, նրա պեղումների արդյունքում է պարզվել,  որ  եկեղեցին 5-րդ դարի է: Մաստարայից Թալին գնալու ճանապարհին մեր վարորդը մեզ անակնկալ արեց և կանգնեց  Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մոտ: Պատվելի Թամարը պատմեց Սողոմոն Թեհլերյանի մասին, լուսանկարվեցինք ու շարունակեցինք մեր ճամփան: Իսկ հետո մենք եղանք Թալինի բերդում, որը Թալին քաղաքից գտնվում է 4 կմ հեռավորության վրա՝ Դաշտադեմ գյուղի մոտ: Մենք բոլորով բարձացանք բերդի պարիսպների վրա, մտանք բերդի եկեղեցին, որը Սուրբ Սագիսի անունով էր, գաղտնարանը,  հետո իջանք և նախաճաշեցինք: Իսկ հետո գնացինք Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցին,  որը մասամբ  քանդված էր: Երեկոյան լավ տպավորություններով վերդարձանք Երևան:

Գեղամյան Արամ, 11-րդ դասարան