• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խորհում են 8-4 դասարանի սովորողները

Շատ կուզենայի, որ մեր շրջապատում իշխեր արդարությունը և հարգանքը: Շատ կարևոր է նաև ունենալ ինքնավստահություն ու արժանապատվություն:

Ամիրխանյան Լիանա

Մարդը, ապրելով երկրագնդի վրա, կարծում է, թե այն պատկանում է իրեն: Նա քանդում և փչացնում է ամեն ինչ, իսկ փոխարենը ոչինչ չի տալիս: Մարդիկ չեն հասկանում, որ կործանելով բնությունը, իրենք իրենց դատապարտում են կործանման:

Խաչատրյան Էմմա

Ես շատ կուզենայի, որ հայերը ունենային ֆուտբոլային լավ թիմ, որ քրդերը պետություն ստեղծեին Թուրքիայի տարածքում և, որ ի վերջո զարգանային բոլոր աֆրիկական  հետամնաց ցեղերը:

Դավիթ Նիկողոսյան

Ես կուզեի, որ բոլոր մարդիկ լինեին բարի, բայց ես նաև գիտակցում եմ, որ այդպես կյանքն անհետաքրքիր կլիներ, կցանկանայի, որ աշխարհից վերանային բոլոր հիվանդությունները ու բոլոր մարդիկ առողջ լինեին, կուզեի նաև, որ աշխարհի բոլոր ազգերը դավանեին քրիստոնեություն:

Անի Խաչատրյան

Շատ մարդկանց համար գեղեցկությունը դարձել է ցուցանիշ, բայց դա ճիշտ չէ, որովհետև մարդ կարող է շատ գեղեցիկ լինի, բայց ոչ բանիմաց ու խելացի: Ես կուզեի, որ աշխարհում մուրացկաններ չլինեին:

Դիանա Մանուկյան

Ես կուզեի, որ աշխարհում չլինեին ո´չ պատերազմներ, ո´չ հանցագործություններ և ո´չ էլ պատիժներ: Կուզեի, որ չլինեին աղքատներ և հարուստներ, որ բոլոր ազգերը խոսեին մի լեզվով, և շատ կցանկանայի, որ այդ լեզուն լիներ հայերենը:

Էդուարդ Հովհաննիսյան