«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Ամանորին սպասում էի, բայց մի քիչ անհանգիստ էի: Անհանգիստ, որովհետև հենց տոները ավարտվում են իմ եղբայրը զորակոչվում է բանակ: Ասեմ. սկզբում չէի պատկերացնում թե ինչպես է լինելու, բայց կասեմ. ես հպարտ եմ, որ եղբայրս զինվոր է դառնալու, պաշտպանելու է, ինձ, ձեզ, բոլորիս, և ամենակարևորը՝ մեր հայրանիքը: Այս անգամ Ձմեռ պապից ցանկացել եմ խաղաղություն իմ Հայաստանին, նաև նվեր եմ ուզել. հզոր բանակ, քաջ զինվոր և մեծ, շա՜տ մեծ ու խաղաղ հայրենիք: Կարծում եմ կարևոր նվեր եմ ուզել:
7-րդ դասարանի սովորող Ազատուհի Հարությունյանը, մեր շրջանավարտ Ավետիսի քույրիկն է: