«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողի (այսուհետ՝ Աշխատող) աշխատաժամանակի շաբաթական տևողությունը որոշվում է նրա աշխատանքային պայմանագրով, իսկ աշխատաժամանակի կառուցվածքը՝ աշխատաժամանակի անհատական պլանով (այսուհետ՝ Պլան):
Պլանը.
Պլանում փոփոխություն կատարվում է աշխատաժամանակի կամ աշխատողի զբաղվածության էական փոփոխությունների դեպքում և ներկայացնում կրթահամալիրի տնօրենի հաստատմանը: Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ Աշխատողի անմիջական ղեկավարը կամ կրթահամալիրի տնօրենը կարճ ժամանակի համար կարող են փոփոխություն կատարել աշխատողի Պլանում՝ առանց այն վերահաստատելու, կրթահամալիրի տնօրենի կամ անմիջական ղեկավարի հրամանով կամ թույլտվությամբ: Առանձին ժամանակահատվածների համար մասնաճյուղի ղեկավարը դասավանդողի համար հաստատում է ժամանակավոր Պլան, այդ թվում՝ դասավանդման ժամերի փոխարեն այլ աշխատանք նախատեսելով։
Աշխատողի հունվարի և հունիսի Պլանները հաստատման են ներկայացնում Աշխատողի անմիջական ղեկավարը կամ կրթահամալիրի փոխտնօրենը:
Աշխատողը, սահմանված կարգով, իր գործունեության հաշվետվություն է ներկայացնում դեկտեմբերի վերջին, հունվարի վերջին, մայիսի վերջին, հունիսի վերջին, ժամանակավոր Պլանով աշխատելուց հետո, կարճատև ժամանակով փոփոխված Պլանով աշխատելուց հետո:
Մանկավարժական աշխատողի անհատական աշխատաժամանակի ձև
Սովորողի անհատական աշխատաժամանակի ձև