Գեղարվեստի կրտսեր դրոցի ճամբարականները «Զանգակ» գրատանը:
Մեր տնակ-գրապահարանում ավելացավ ևս մեկ գիրք՝ Աստրիդ Լինդգրենի «Էմիլը Լյոնեբերգայից» վիպակը: Շվեդ չարաճճի տղայի արկածներից պատմեց վիպակի թարգմանիչ Աշխեն Բախչինյանը, իսկ «Ամառային ընթերցանության» մասնակիցները ոչ միայն ուրախությամբ «ընդունեցին» նոր հերոսին, այլև գրքից իրենց տրված հատվածները միավորելով՝ ամբողջությամբ վերաստեղծեցին վիպակը: