Այսօր Միջին դպրոցի ակումբում տեղի ունեցավ հանդիպում Արտակ Զարգարյանի հետ, ով այցելել էր կրթահամալիր հանդիպելու Իզմիրի Տիեզերագիտական ճամբար մեկնող սովորողների խմբին: Նա պատասխանեց սովորողների հարցերին, ինչպես նաև մանրամասն ներկայացրեց նախորդ չորս տարիների ճամբարյան փորձն ու ձեռքբերումները: Արտակը նաև ներկայացրեց, թե ինչպես և որտեղ կարող ենք զբոսնել Ստամբուլում: