Հարգելի Գևորգ, սիրելի գետաշենցիներ, շնորհակալ ենք գնահատականի համար: Կարևոր է մեր գործընկերությունը՝ Բանգլադեշի և Գետաշենի միջև կրթական կամուրջների հաստատումը: Կրթական փոխանակումների պատասխանատուն Ձեզ քաջածանոթ, Գետաշեն տեսած Նառա Նիկողոսյանն է՝ կրթահամալիրի փոխտնօրենը: Մանրամասները՝ իր միջոցով (հեռ. 094 20 84 40, Email: [email protected]): Գիշերելու եք կրթահամալիրի փոխանակումների կենտրոնի Հիմնական դպրոցի կացարանում (հասցեն՝ Ծ. Իսակովի 52/6), սնունդը՝ միասին կճաշենք կրթահամալիրի ավագ դպրոցների խոհանոցներում: Մեծ ախորժակով, մարզական հագուստով ու բարձր տրամադրությամբ համեցեք:
Մինչ հանդիպում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն
Աշոտ Բլեյան