• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կոմիտասյան օրերին Նարեկացի արվեստի միությունը ներկայացնում է

...Տարերային կյանքով ապրող մեղեդիներ, պարերգեր, պարեր՝ նվագ. պետք է ասել, որ իր բնական հասունության բոլոր բաղադրամասերով, սա  գրանցելու պահն է: Տարերք գրանցել. սա, թերևս, ամենամեծ ռիսկն է մի մարդու, որը կարող է նման մի անելու հավակնություն դրսեւորել: Տարերք նոտագրելը, տարերք սանձելը շատ հաճախ հիշեցնում է թռչող թիթեռի ազատ ճախրանքն ապակու տակ դնելու փորձը: Այս հաճույքը, այս կենդանությունը պիտի կարողանա՞նք պահել  ապակու տակ դնելուց հետո, գրի առնելուց հետո, անշարժացնելուց հետո: Հասկանու՞մ եք, թե ինչ սխրանք է սա, ինչպիսի սխրանք: 

Իգոր Ստրավինսկին ասում էր. «Ես ամբողջ կյանքում հին նավեր եմ նորոգել»: Արվեստի իսկական գործը հին նավեր նորոգելն է: Մեր հին նավերը հրաշալիորեն է նորոգել Կոմիտասը, և սա արդեն կոմպոզիտորական արվեստ է, ու ինքն այնքան ճշգրտություն, գիտական այնքան հիմնավորում, այնքան մեծ ուժ, գեղարվեստական հավաստիություն, համապատասխանություն բնօրինակին, այնքան մեծ գործ է արել, գումարած դրան, հավելյալ, գեղարվեստական այնպիսի անսովոր լեզու է ստեղծել, այնպիսի համակարգ, որը երբևէ չես շփոթի երաժշտական որևէ այլ համակարգի հետ: