• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օտար լեզվի սեմինարների արդյունքի ամփոփում

Ի՞նչ տվեցին ինձ օտար լեզվի այս մի քանի օրերի սեմինար պարապմունքները:

Սեմինարի ժամանակ տիար Յուրան սովորեցնում էր՝ ինչպես նյութ տեղադրել Մայքրոսոֆթի «Գործընկերներ ուսուցման ոլորտում» ծրագրի կայքում: Արդեն իսկ մտադրվել էի՝ մինչև սեմինարի ավարտը նույնպես տեղադրած նյութ ունենալ նշված կայքում: Երկու օր թեմայի շուրջ աշխատելուց հետո այսօր տիար Յուրան խմբագրեց նյութս, որն իմ երկու տարվա փորձի շրջանակներում կատարված 1. Ուսումնական ֆիլմեր ստեղծելու մեթոդական նկարագրությունն էր, 2. մեկնաբանությունն այն մասին, թե սովորողներն ինչ են ստանում այդ աշխատանքը կատարելիս, 3. Աշխատանքի իրականացման գործընթացը և 4. արդյունքը: Թե՛ նյութի խմբագրումը և թե՛ այն տեղադրելու համար անհրաժեշտ կետերի լրացնելը ժամանակատար էր և պահանջում էր լարված ուշադրություն, սակայն միևնույն ժամանակ հետաքրքիր էր ու կլանող:

   Արդյունքում սովորեցի նյութ տեղադրել Մայքրոսոֆթի «Գործընկերներ ուսուցման ոլորտում» ծրագրի կայքում, գրեցի մեթոդական հոդված և ծանոթացա համապատասխան աշխատանքի համար գնահատման չափանիշներին: Այս ամենի համար խորին շնորհակալությունս եմ հայտնում տիար Յուրային՝ գիտելիքների, հմտությունների և սեմինարից դուրս բավականին ժամանակ տրամադրելու համար: Չեմ կարող չնշել նաև այն, որ նա մեծ համբերությամբ դիմանում էր ինձ նման անհամբեր անձնավորության կողքին և երբ տեղադրվեց նյութը, այնքան էր ուրախացել, որ ես էի կիսում նրա ուրախությունը:

 Ինձ մնում է Մայքրոսոֆթի կողմից սպասել նամակի, որպեսզի իմանամ՝ նյութս կտպագրվի՞ «Գործընկերներ ուսուցման ոլորտում» ծրագրի կայքում, թե ոչ: Թեպետ տիար Յուրան ասաց՝ եթե ինքը հավանել է, ուրեմն իրենք կհավանեն ու կհավանեն: