Լեռնային Ղարաբաղի հանրապետության կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ մարտի 20-24-ը Ստեփանակերտի մայրենիի և պատմության 29 ուսուցիչները ուխտագնացության են եկել Մայր Հայրենիք: Այսօր Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց դիմավորեցինք հյուրերին: Կենտրոնում փոքրիկ շրջայցից հետո ուղեկցեցինք հյուրատներ: Հյուրերի ծրագիրը բավական հագեցված է: Նախնական պայմանավորվածությամբ նրանք Մայր դպրոցում կմասնակցեն ուրբաթօրյա մեդիապարապմունքին: