• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական գործունեության գնահատում, 2-րդ կիսամյակի նախապատրաստում

Հանրակրթական դպրոցի հարգելի ղեկավար.

մինչև 2013թ. փետրվարի 1-ը Դուք պետք է ներկայացնեք.

  1. Ձեր ղեկավարած դպրոցի ենթակայքում` հղումները դպրոցի` ղեկավարի, դասավանդողների, կազմակերպիչների, սովորողների, գրասենյակի ղեկավարի հաշվետվություններին.
  2. Ձեր ղեկավարած դպրոցի 2-րդ կիսամյակի դասարանների, սովորողների ընտրությամբ գործունեության, դասընթացների, ակումբային (այդ թվում` մարզական) խմբերի մասին տեղեկությունները` կցելով ցուցակները (էլեկտրոնային մատյանների հղումները).
  3. Ձեր ղեկավարած դպրոցի 2-րդ կիսամյակի ուսումնական ծանրաբեռնվածության բաշխումը` տարիֆիկացիան (հղումը)։ Տարիֆիկացիան պետք է ստորագրված լինի գրասենյակի ղեկավարի, դպրոցի ղեկավարի, հաշվապահի և կադրերի տեսուչի կողմից.
  4. Ձեր անմիջական ղեկավարությամբ աշխատողների 2-րդ կիսամյակի աշխատաժամանակի  ռեժիմները (էլեկտրոնային մատյանի հղում), որտեղ  մանրամասն նշված են.
    - դպրոցում աշխատանքի սկիզբը և ավարտը, ըստ օրերի
    - այն դասարանները, որտեղ ընդհանուր դասընթացներ է վարում և դասընթացի անունը, ընտրությամբ գործունեության խմբի, ակումբի, այդ թվում` մարզական ակումբների, սովորողների ցուցակները
    - ուսումնական պարապմունքների ժամանակացույցը (դասացուցակը)
    - դասընթացի (դասընթացների) ծրագրի (ծրագրերի) հղումը
    - գնահատման մատյանի հղումը
    - բլոգի հղումը
  5. ուսպլանով, դասընթացների ծրագրով դպրոցին, ուսումնական կաբինետին անհրաժեշտ, դեռ ձեռք չբերված, պակասող գործիքների, պիտույքների ցուցակը
  6. 2-րդ կիսամյակում երկարօրյա  խմբերի մասին տեղեկությունները` կցելով ցուցակները
  7. կրթահամալիրում իրականացվող լրացուցիչ կրթությունից օգտվողների մասին տեղեկություն` կցելով ցուցակը
  8. կրթահամալիրի տրանսպորտային ծառայությունից օգտվողների մասին տեղեկություն (որ երթուղուց, քանի մարդ, ինչ պայմանով)` կցելով ցուցակները.
  9. նախակրթարանային խմբերի մասին տեղեկությունները` կցելով ցուցակները (էլեկտրոնային մատյանի հումներ)։
Կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան