• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական կաբինետներ. գնահատման ծառայության ուսումնասիրությունը

 

Գահատման ցուցանիշներ.

Կաբինետի համապատասխանությունը կրթական ծրագրում նկարագրված միջավայրին ու պայմաններին.

·      Համակարգչի, պրոյեկտորի, Էլեկտրոնային գրատախտակի, անխափան համացանցի և թվային այլ գործիքների առկայություն (ձայնագրիչ, ֆոտոխցիկ, սովորողի և դասվանդողի անհատական  նոթբուք և նեթբուք, էլեկտրոնային գրիչ, ինտերնետ ֆլեշ):

·      Ուսումնական նյութերի էլեկտրոնային փաթեթ, գրականություն (10 ական օրինակ դասագիրք, մասնագիտական այլ գրքեր):

·      Համապատասխան գույք. սովորողների տարիքին և թվաքանակին համապատասխան սեղաններ և աթոռներ, էլեկտրոնային գրատախտակը արևից պաշտպանող վարագույր (շերտավարագույր):

Ուսումնասիրության արդյունքներ: Պայմանականորեն կաբինետները կարելի է բաժանել երեք խմբի.

1.      կաբինետներ, որոնք ապահովված են թվային գործիքներով. համակարգիչ, պրոյեկտոր, Էլեկտրոնային գրատախտակ, անխափան համացանց և թվային այլ գործիքներ:

2.      մասամբ են ապահովված թվային գործիքներով. համակարգիչ, պրոյեկտոր, անխափան համացանց և թվային այլ գործիքներ:

3.      առանց թվային գործիքների կաբինետներ:

Առանց թվային գործիքների կաբինետներ առկա են ավագ Արհեստագործահան դպրոցում:

Կաբինետներում հիմանական խնդիրը ոչ միշտ հասանելի անլար կապն է, էլեկտրոնային գրատախտակը արևից պաշտպանող վարագույրի (շերտավարագույրը) բացակայությունը:

Դասարաններում միջին հաշվով անհատական  նոթբուք և նեթբուք է իր հետսովորողի և դասվանդողի բերում սովորողներից  3-4ը: Որպես ձայնագրիչ և ֆոտոխցիկ հիմնականում օգտագործվում է դասվանդողի սովորողի բջջային հեռախոսը:

Անհրաժեշտ ուսումնական գրականությամ ապահովված են բոլոր կաբինետները: