• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քննական կենտրոնի աշխատակարգ

Նախագիծ

Գնահակման ծառայության կազմում քննական կենտրոնը կազմակերպում է կրթահամալիրում իրականացվող  կրթական ծրագրերի ավարտական փուլի աշխատանքներները.

  • 4-րդ դասարանցիների ուսումնական կարողությունների տարեվերջյան ուսումնասիրություն
  • 6-րդ դասարանցիների ուսումնական կարողությունների տարեվերջյան ուսումնասիրություն
  • 9-րդ դասարանցիների ավարտական քննություններ
  • 12-րդ դասարանցիների պետական ավարտական և միասնական քննություններ
  • նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1-ամյա և 3-ամյա ուսուցման շրջանավարտների պետական որակավորման ստուգումներ
  • միջին մասնագիտական կրթության շրջանավարտների պետական որակավորման ստուգումներ

Քննական կենտրոնի աշխատանքը համակարգում է կենտրոնիղեկավարը (այսուհետ` ղեկավար), քննական կենտրոնի աշխատանքներն իրականացվում են կրթահամալիր մասնաճյուղերի գրասենյակների ղեկավարները։

Քննական կենտրոնը mskh.am-ում ունի առանձին ենթաբաժին, որը վարում է կենտրոնի ղեկավարը: Այստեղ պարբերար, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում  տեղադրվում կամ թարմացվում են իրավական համապատասխան ակտերը (ՀՀ օրենքներ, ՀՀ կառավարության որոշումներ, ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատած կարգեր, հրամաններ), ԳԹԿ կողմից հրապարակված այլ տեղեկություններ, որոնք վերաբերվում են ավարտական քննություներին:

Ղեկավարն ուսումնական 2-րդ կիսամյակում սովորողների հայտով կազմակերպում է առարկայականխորհրդատվություններ:

Քննական կենտրոնը իր տարեվերջյան աշխատանքն կազմակերպում է կրթահամալիրի տնօրենի հրամանով։  

Ղեկավարը մինչև մայիսի 1-ը կրթահամալիրի տնօրենի հաստատմանն է ներկայացնում.

  • կրթահամալիրիսովորողներիավարտականաշխատանքներիժամանակացույցը,
  • քննականհանձնաժողովներիկազմերը,
  • կրթահամալիրի մասնաճյուղերի գրասենյակների միջոցով` ավարտող սովորողների ցուցակները։

Ղեկավարը կազմակերպում է ավարտական վկայականների և դիպլոմների լրացումը և հանձնում կրթահամալիրի կադրերի տեսուչին, որը  սահմանված կարգով հանձնում է։