• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կոմիտաս: Վիրտուալ թանգարան

Երգահան, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, երգիչ, խմբավար, սրնգահար, մանկավարժ. բեղուն է եղել նրա գործունեությունը:

Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Նա մաքրեց հայ երաժշտությունն օտարամուտ տարրերից եւ ապացուցեց ողջ աշխարհին, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն: Լինելով հայ երաժշտության մեծ գիտակ` Կոմիտասը ստեղծեց հայ ազգային մոնոդիկ (միաձայն) մտածողության եւ եվրոպական բազմաձայնության ինքնատիպ սինթեզ: Նա հավաքեց ու գրի առավ հազարավոր ժողովրդական երգեր, ուսումնասիրեց եկեղեցական եւ ժողովրդական երաժշտությունը` համարելով դրանք «քույր-եղբայր»: Կոմիտասը զբաղվեց նաեւ խազերի (հայկական նոտագրության) ուսումնասիրությամբ, ստեղծեց Պատարագ:

Ցավոք, հանճարեղ երաժշտի գիտակցական ու ստեղծագործական բեղմնավոր ուղին կարճատեւ եղավ: Կոմիտասին վիճակվեց կիսել հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը. իր բազմահազար հայրենակիցների հետ նա էլ «նահատակվեց» 1915 թվականի Եղեռնի ժամանակ` հոգեկան խոշոր ցնցումներից կորցնելով հոգու եւ մտքի հավասարակշռությունը:

«Կոմիտասն եկավ հայ ժողովրդի կյանքի ու հոգեւոր մշակույթի բազմադարյան պատմության խորքերից ու վեր խոյացավ` երեսը դարձրած դեպի նրա զարգացման նոր ու հեռասլաց ուղիները»:

Վիրտուալ թանգարանի կայքում կարող եք գտնել ամեն տեղեկություն Կոմիտասի մասին, խնդրեմ ծանոթացեք, ուսումնասիրեք՝ http://www.komitas.am/arm/index_arm.htm