Այսօր` մայիսի 26-ին, Վրաստանի անկախության օրն է: Պետական տոնի առթիվ շնորհավորում ենք վրացի մեր գործընկերներին, ամբողջ վրաց ժողովրդին: Մաղթում ենք, որ զարգանա և բարգավաճի Վրաստանի Հանրապետությունը, բարեկամ ժողովուրդն ապրի խաղաղ ու ապահով, կյանքի բոլոր ոլորտներում արձանագրի միայն նվաճումներ: