Կրթահամալիրի 9-րդ դասարաններում սկսում ենք մասնագիտական կողմնորոշման դասընթաց: Դասընթացի ծրագիրը մշակել է և այն վարում է կրթահամալիրի փոխտնօրեն տիար Գևորգ Հակոբյանը: Նախատեսված ուսումնական պարապմունքները մայիսի 14-ից կներառվեն 9-րդ դասարանների դասացուցակում, անհրաժեշտ նյութերը կտեղադրվեն mskh.am-ում` «Հիմնական դպրոցի» շրջանավարտ» էջում, ամեն օր կարվի առցանց քննարկում: Պարապմունքներին և առցանց քննարկումներին կարող են մասնակցել նաև 9-րդ դասարանցիների ծնողները, այլ հիմնական դպրոցների 9-րդ դասարանցիներ, դասավանդողներ, բոլոր հետաքրքրվողները:
Կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան