Դասվար-դաստիարակների մրցույթի մասնակիցներ. 2-րդ փուլ
Չնկատեցինք էլ, թե ինչպես անցավ առաջին շաբաթը: Ահա բառերը, որոնցով կարելի է այն բնութագրել՝ գործնական, մեթոդական, աշխատանքային, ուրախ, թեթև, ստեղծագործական, բարեկամական…ուսուցանող:
18 դիմորդից երկրորդ փուլ անցավ 11-ը: Հիմա մշակում ենք մեր աշխատանքային նախագծերը, ամբողջացնում ենք մեր փաթեթները, որ երկուշաբթի օրվանից սկսենք մեր կազմած նախագծերն իրականացնենք:
Ակսօր մեդիակենտրոնում հանդիպեցինք տիար Հակոբյան Գևորգի հետ: Իրեն շատ հավանեցինք, բայց առաջադրանքները… Ինչ որ է, կատարեցինք:
Անհամբեր սպասում ենք կրթահամալիրի տոնին, որովհետև մենք էլ մեր նախագծերով մասնակցելու ենք դրան: Տեսնես ի՞նչ դուրս կգա:
Մրցույթի 11 անհամբեր մասնակիցներ