Շարունակում ենք ուսումնական ճամփորդությունները: Ծրագրել ենք նոր նախագիծ` ճամփորդություններ արտադրամասեր, գործարաններ, արհեստանոցներ: Արդեն եղել ենք ձկնաբուծարանում, որն էլ հետաքրքրեց սովորողներին: Այսօր էլ եղանք «Շանթ» գործարանում: Ծանոթացանք արտադրամասերի աշխատանքներին, զրուցեցինք, իսկ ամենալավ պահը հյուրասիրությունն էր: Այնքան համեղ էր թվում...