• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխարհի յուրահատուկ տոնածառները

Արեւմտյան Թայվանի կենտրոնում գտնվող Թայժուն քաղաքում տոնածառ են տեղադրել, որը պատրաստված է պլաստմասե միանգամյա օգտագործման 80 հազար գդալներից, հայտնում է Reutersը:

Գդալային տոնածառի հեղինակներն են վեց ուսանող, որոնք հաղթել են էկոլոգիական տոնածառի լավագույն նախագիծ անվանակարգում: Ըստ Թանչժունի քաղաքապետի, տոնածառը բնակիչներին եւ տուրիստերին ուրախացնում է իր տարօրինակ տեսքով, նաեւ հիշեցնում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի անհրաժեշտության մասին: Տոնածառը քաղաքում կանգնած կմնա մինչեւ 2011 թվականի հունվարի 2-ը, որից հետո այն կուղարկեն վերամշակման: Նմանատիպ էկոլոգիկան նախագիծ է իրականացվել Ավստրալիայում:

Նոյեմբերի վերջին Սիդնեյում հայտնվել էր հեծանիվներից պատրաստված տոնածառ, որոնք նախկին տերերը հանձնել էին վերամշակման: Տոնածառի պատրաստման համար օգտագործվել էր 100 հեծանիվ:

Իսկ Լոնդոնի առեւտրի կենտրոններից մեկը ամանորյա անակնկալ է պատրաստել քաղաքացիների համար: Առեւտրի կենտրոնի մուտքի մոտ տեղադրել են 15 մետր բարձրություն ունեցող տոնածառ, որը լուսավորվում է սիրահարների իրական համբույրներից: Տոնածառը զարդարված է 50 հազար լուսադիոդներով, որոնք լուսավորվում են համբույրից ստացվող էներգիայով: Ամանորը խորհրդանշող տոնածառը լուսավորելու համար սիրահարները պետք է կանգնեն դրա տակ, բռնեն ճյուղից եւ համբուրվեն: Տոնածառի տակ տեղադրված է էլեկտրոնային տախտակ, որի վրա գրվում է համբույրների քանակը: Այդ թիվը փոփոխվում է գրեթե ամեն 15 րոպեն մեկ անգամ: Ի դեպ, տոնածառի հովանավորները խոստացել են արձանագրված յուրաքանչյուր համբույրի դիմաց գումար փոխանցել Մեծ Բրիտանիայի երիտասարդությանաջակցման հիմնադրամին:

Ճապոնացիներն էլ որոշել են կատվաձկանը միացրնել տոնածառին: Ճապոնական Կամակուրա քաղաքի օկիանարիումում էլեկտրական կատվաձկան օգտագործման յուրահատուկ միջոց են գտել: Ինչպես հաղորդում է Reuters-ը ձուկը դարձել է էլեկտրականության աղբյուր տոնածառի լուսաշղթայի համար: Կատվաձուկը օգնում է վառել տոնածառի լույսերը երբ շարժվում է: Էլեկտրականությունը կուտակում են, այնուհետև փոխանցում լուսաշղթային: Ըստ օկեանարիումի աշխատակիցների, լավ կլիներ, եթե այս եղանակը օգտագործվեր նաև կենցաղում: Կատվաձուկը օժտված է էլեկտրական օրգաներով, որոնք զբաղեցնում են մարմնի մեծ մասը (դրական լիցքը գտնվում է մարմնի առջևի, իսկ բացասականը` հետևի մասում): Ձկան կողմից արտադրված հոսանքի ուժը մեծ չէ, սակայն անմիջական կոնտակտը կարող է շատ վտանգավոր լինել: