• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատմություններ տարբեր երկրների Ձմեռ պապիկների մասին

Լրաքաղը` Համեստ Մնացականյանի

Ղեկավար` Լիլիթ Թադևոսյան 

Բոլորս էլ ժամանակին հավատացել ենք Ձմեռ պապիկի գոյությանը: Այն հարցը, թե ով է ձմեռ պապիկի նախնին, շատ վիճելի է: Նշենք սակայն, որ բոլորին հայտնի է, որ  Ձմեռ պապիկների բնակավայրը համարվում է Լապլանդիան: Մի երկրում ձմեռ պապիկի նախնին համարվում են տեղական գաճաճները, մեկ այլ երկրում` միջնադարյան շրջագայող ձեռնածուները,  իսկ մյուսում` մանկական  խաղալիքներ վաճառողները: Ձմեռ Պապիկի կերպարը ձևավորվել է դարերի ընթացքում, և յուրաքանչյուր ազգ նրա մեջ է ներառել իր սովորույթներից ինչ-որ բան: Ձմեռ Պապiիկի կերպարների մեջ տարբերակվում է նաև միանգամայն իրական մարդու կերպար: Ձմեռ Պապիկին ամենուր  տարբեր կերպ են անվանում: Ռուսաստանում նրա նախնին համարվել է արևելասլավոնական սառույցի հոգին: Այդ ժամանակվանից, երբ Ռուսաստանում սկսել են նշել Նոր տարին, տներում հայտնվում էր ծեր պապիկը` մորուքով և երկարաճիտ կոշիկներով: Մի ձեռքով նա բռնում էր պարկը` նվերներով լի, իսկ մյուսով իր  փայտը:  Ժամանակի ընթացքում Ձմեռ պապիկը թոռնիկ ունեցավ (ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ), որն էլ օգնում էր նրան բաժանել նվերները և պատմել հեքիաթներ: Ձմեռ պապիկի  զգեստը նույնպես միանգամից  չի առաջացել: Սկզբում նրան պատկերացնում էին  թիկնոցով: 19–րդ դարի սկզբներին  Հոլանդիայում  նկարեցին նրան բարեկազմ խողովակավործխնելույզին, որտեղից նա  նվերներ էր  գցում  երեխաներին: Նույն դարի վերջերին նրան հագցրեցին  կարմիր գույնի  շուբ`մորթիով: Եվ  վերջապես անգլիացի Տենիլը ստեղծեց բարեհոգի ծերուկի կերպարը, որն այսօր հայտնի է բոլորին` մեկին` ՍանտաԿլաուս, մյուսին` Ձմեռ պապանվանումով: Ի դեպ նշենք նար, որ գոյություն ունի նույնիսկ Ձմեռ պապիկների ակադեմիա:: Իսկական Ձմեռ պապը գիտի բազմաթիվ հումորներ և անեկդոտներ, հանելուկներ և խաղեր, երգ ու պար: Կեսգիշերի 12 զանգերի  ընթացքում նա հասցնում է մտնել բոլոր տները և դնել  նվերները բարձերի տակ, տոնածառի տակ և  ամենաանսպասելի տեղերում: Ամբողջ տարին մինչ ամանորյագիշերը նա ապրում է հեռավոր հյուսիսում: Ու թեև ոչ բոլորն են հավատում, որ Ձմեռ պապիկ գոյություն ունի, բայց յուրաքանչյուրն էլ ուրախանում է` տեսնելով  այդ բարի ծերուկին, որը չնայած իր տարիքին պարում է, ուրախացնում բոլորին: Ի դեպ, գյումրեցիները հայտնաբերել են Հայաստանի Ձմեռ պապի բնակության վայրը: Նրանք հայտարարել են, որ  հայ Ձմեռ  Պապիկը բնակվում է Շիրակի մարզի Ամասիայի շրջանում: