• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպես են հայերը հնում նշել Նոր տարին

Լրահոսը` Գոհար Սիմոնյանի և Անի Թոփուզյանի,  10-4 դասարան
Ղեկավար` Լիլիթ Թադևոսյան

Նոր տարին այսօր տոնում են և՛ քրիստոնյաները, և՛այլադավանները:

Այս տոնը հայերն անվանել են Ամանոր (հին հայերեն «ամ»` տարի, և «նոր» բառերից) կամ Նավասարդ(հնդիրանական «նավ»` նոր, և «սարդ»` տարի, բառերից), Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ, այսինքն` յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Հին հայերը Նոր տարին կամ Ամանորը դիմավորել են ամռանը: Թերևս սա է պատճառը, որ ավանդությունը Հայկ Նահապետի հաղթանակը բռնակալ Բելի դեմ Հայոց ձոր գավառում նշում է Ն.Ք. 2492 թ. Նավասարդի 1-ին (օգոստոսի11-ին): 18-րդ դարում Ամենայն Հայոց Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հայերը հունվարի 1-ը ընդունեցին որպես տարվա սկիզբ և Ամանորի տոն:  Շատ ժողովուրդներ ամանորյա տոներին տոնածառ են զարդարում, որը դրախտի Կենաց ծառի խորհուրդ նունի, իսկ տոնածառի գլխին դրված աստղը` Բեթղեհեմյան աստղի: Իսկ կեսգիշերին նվերներով հանդերձ ամենացանկալի հյուրը` Ձմեռ կամ Կաղանդ պապն է: Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականությունը, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նորտարին։ 16-րդ դարի վերջերից սկսած (1582 թվականին), որոշվեց նոր տարվա սկիզբը համարել հունվարի մեկը: Ինչպես արդեն ասացինք, Ամանորը նաև Նավասարդ է կոչվել: Նավասարդ անունը պարթև-իրանական ծագում ունի ևկազմվածէերկուբառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին: Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն: Ամանորը կոչվում է նաև Կաղանդ, որը հունարենլ եզվից է և նշանակում է ամսագլխի օր, ամսագլուխ, ամսամուտ։ Նավասարդյան խրախճանքի օրերին ամենահետաքրքիրը երգն ու պարն էր։ Տեղի էին ունենում նաև մրցումներ ու մարզիկները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի ու հոգու կարողությունները։ Նավասարդը մեծ հանդեսով տոնելու հիշատակը մնացել է նաև Արտաշես թագավորին վերագրած այն առասպելում, որը մեզ է հասել Գրիգոր Մագիստրոսի միջոցով. «Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը և առավոտը նավասարդյան, եղնիկների վազելը և եղջերուների վարգելը, մենք փողէինք փչում և թմբուկ զարկում ... Ինչպես օրենքն էր թագավորների»։ Նավասարդյան աշխարհախումբ տոնակատարությունները այնուհետև շարունակվում էին Աշտիշատում։ Այսինքն` Բագրևանդ գավառից տեղափոխում էին Տարոն (Մուշ), ուր գտնվում էին Հայոց «յոթ բագինները» (Հայերի մոտ էլ յոթ թիվը դիտվել է որպես նվիրական թիվ։ Հեթանոս հայերն էլ նախընտրել էին կառուցել «յոթ բագին», այսինքն` «յոթ զոհասեղան»` նվիրված Արամազդին, Անահիտին, Միհրին, Նանեին, Աստղիկին, Տիրին ևՎահագնին: Հայ ժողովուրդը այդ ավանդական տոնին, թե´Բագավանում, թե´Աշտիշատում, իր դյուցազուններին և աստվածներին պետք է հաշվետու լիներ անցյալ տարվա համար։ Վահագնին՝ քաջության, Անահիտին՝ արվեստի, իսկԱստղիկին՝ արվեստի, սիրո և բանաստեղծության գործերում։