• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 6-րդ հավաք

Քաղաք Երևան
Մայիսի 12, 13, 14

Հրավիրում ենք մասնակցելու ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 6-րդ հավաքին, որը մայիսի 12-ին, 13-ի, 14-ին տեղի է ունենալու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում: Հավաքի բովանդակությունը մեդիահանրակրթությունն է:

Հավաքի օրերի ընթացքում կծանոթանաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մեդիակրթության փորձին, կներկայացնեք Ձեր փորձը մեդիակրթության հետևյալ ուղղություններով`

  • Մեդիագրադարան
  • Մեդիակենտրոն
  • Հանրակրթական դպրոցի համացանցային կայք
  • Մեդիաինքնակրթություն
  • Մեդիահաշվետվություն
  • Էլեկտրոնային գնահատում
  • Մեդիաօլիմպիադա
  • Հանրակրթական Դիջիտեք
  • Մեդիափառատոն
  • «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագիր
  • Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա
  • Էլեկտրոնային մատենավարություն (հանրակրթական դպրոցի գործավարությունը էլեկտրոնային եղանակով)
  • Livemeeting,  մեդիակոնֆերանս
  • Ստեղծագործական մեդիահավաք
  • Հանրակրթական դպրոցի մեդիաընդունելություն
  • Էլեկտրոնային մանկավարժական պարբերական
  • Առողջագիտության մեդիակենտրոն
  • Հանրակրթական դպրոցի մեդիագրասենյակ
  • Կրթական ծրագրի մեդիաղեկավարում
  • Սոցիալական ցանցերը կրթական գործիքներ
  • Ուսումնական մեդիանախագիծ
  • Գործընկերություն. մեդիահանրակրթության փորձի ներկայացում, հեղինակային մանկավարժության մեդիաներկայացում
  • Այլ ուղղություն

Մանրամասն տեղեկություններ և հավաքի նյութերը տեղադրվում են mskh.am-ում, dpir.mskh.am մանկավարժական ամսագրում: Արտերկրից ներկայացվող հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունը կրթահամալիրում ապահովվում է: Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի հյուրատնից:

Մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել հայտը լրացնելով կայքում կամ լրացնելով կցվածը:

Խնդրում ենք ներկայացվող հոդվածը «Դպիրի» խմբագրությանը ([email protected]) տրամադրել մինչև մայիսի 9-ը, այլ տեսակի մեդիանյութը կամ դրա հղումը ուղարկել հայտի հետ:

Հավաքի անցկացման վայրը`      Կրթահամալիրի մեդիակենտրոն, հասցեն` Րաֆֆու 57
Կայքը`                                             www.mskh.am
Հեռախոս`                                       374.74.72.46, 374.93.771876
Հավաքի պատասխանատու`       Յուրա Գանջալյան