• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

<<Տիեզերք>> ակումբի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների հաշվետվություն

 

Սեպտեմբեր
ամսին շարունակվել են ակումբի պարապմունքները, ամսվա կեսից նաև Թիֆլիսում անցկացվելիք <<Լեոնարդո Դա Վինչի>> նորարարական մրցույթին ակումբի մասնակցությանը պատրաստվելով:

Սեպտեմբերի 14-ին կազմակերպվել է գիշերային դիտումներ, որին նաև զուգահեռվել է Ղարիբյան Վահեի և Միդոյան Արարատի պատրաստումը Թիֆլիսյան մրցույթին:

http://www.mskh.am/am/22373

Սեպտեմբերի 18-ին Վիկտոր համբարձումյանի 104-ամյակի կապակցությամբ ամբողջ օրն անցկացրել ենք համբարձումյանական (չնայած կեսօրին կազմակերպված միջոցառմանը շատ քիչ ներկաներ էին), գիշերը կատարելով նաև դիտումներ:

http://mskh.am/am/22376

Սեպտեմբերի 23-ին ակումբի շրջանակներում Ավետիք Գրիգորյանի տիեզերագիտական խմբակի հետ համատեղ կազմակերպվել է սեմինար, որի ընթացքում զեկույցով հանդես են եկել Ավետիք Գրիգորյանը և ռուսական Սելենոխոդ նախագծի երիտասարդ հայազգի Ղեկավար Տիգրան Շահվերդյանը:

http://www.mskh.am/am/22676

Սեպտեմբերի 26-29-ը մասնակցել ենք Լեոնարդո Դա Վինչի մրցույթին, որում ակումբի անդամները  գրավել են 2-րդ հորիզոնականը:

www.mskh.am/am/22793

Հոկտեմբեր
Հոտկետմբերի 5-7-ը մասնակցել ենք Digitec Expo-ին, ներկայացվել է կրթահամալիրը,  <<Տիեզերք>> ակումբի գործունեությունը: Այդ 3 օրերին աստղացուցարանում անդադար ցուցադրվել են ֆիլմեր:

http://www.mskh.am/am/23109

Հոտկետմբերի 13-ին կազմակերպվել է  բաց ֆիլմի դիտում, որին մասնակցում էին ինչպես կրթահամալիրից այնպես էլ անհատական նախաձեռնություն ցուցաբերած անձիք:

 http://mskh.am/am/23331

Հոկտեմբերի 15-ին  Գրիգոր Գուրզադյանի ծննդյան 90 ամյանկի կապակցությամբ ներկայացվել է  նրա կյանքն ու գործունեությունը, իսկ երեկոյան աստղադիտարանում  կատարվել են դիտումներ:

http://www.mskh.am/am/23393

Հոկտեմբերի 18-ին  մասնակցել ենք Կարեն Դեմերճյանի անվան մարզահամալիրում կազմակերպված կրթական էքսպոյին: Աստղացուցարանը ողջ օրը սպասարկել է հետաքրքրվողներին:

http://www.mskh.am/am/23483

Հոկտեմբերի 23-27-ը մասնակցել ենք Արցախում կազմակերպված աշնանային ուսումնական  ակումբների հավաքին:

http://krtaser.mskh.am/hy/node/267
 
Նոյեմբեր

Նոյեմբերրի 1-ից սկսած <<Տիեզերք>> ակումբի պարապմունք-կինոլեկտորիումները ամեն հինգշաբթի և շաբաթ կազմակերպել և անցկացրել է Արմինե Ղազրյանը, ակումբի ղեկավարի` Լևոն Արամյանի  Հայաստանից բացակաության պատճառով:

Նոյեմբերի 8-ին <<Տիեզերք>> ակումբի ենթակայքում բացվել է Ֆիլմադարան, որտեղ հավաքվում են կինոլեկտորիումների ժամանակ ցուցադրվող ֆիլմերը և առցանց քննարկվում: Առցանց քննարկվել է <<Կյանքի գոյությունը աբանյակներում>> ֆիլմը, որը սերվերի փոփոխության  պատճառով ջնջվեց:

http://krtaser.mskh.am/hy/node/269

Նոյեմբերի  16-ին Մեդիակենտրոնում  տեխնոպարկի բացման կապակցությամբ կազմակերպվել է կինոլեկտորիում և աստղացուցարանում ֆիլմի դիտում:

http://mskh.am/am/24202