Նկարագրություն:
Գերմանիայի Մեկլենբուրգի ուսումնական կենտրոնում տեղի ունենալիք հավաքին մասնակցությունը առիթ եղավ-պարտադրեց կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանին նոր, բազմաֆունկցիոնալ գործիք ձեռք բերելու՝ մեդիա-ինքնասպասարկում ապահովելու, իրականացնելու համար: Արդյունքում նոր հմտություններ՝ ինքնանկար-լուսանկարել, տեսանկարահանել, ձայնագրել, Viber-ով տեսազանգ անել, ձայնային հաղորդագրություն թողնել, նկարներ ուղարկել, հետևել էլեկտրոնային փոստին, ֆեյսբուքյան էջին... Տիար Բլեյանը զգուշացրեց, որ մեզ դժվար ժամանակներ են սպասվում, կարող են կրճատումներ լինել:) Այսօր շախմատի ակումբում հանձնվեցին 4-րդ կարգի որակավորման վկայագրեր: Շախմատիստների լուսանկարները, ինքնանկարը՝ Աշոտ Բլեյանի: