• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքային ճամբարների կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
07.06.2016թ.

Հունիսի 13-ից կրթահամալիրի Քոլեջում, Գեղարվեստի դպրոցում, Մայր դպրոցում և Գյուղացիական տնտեսությունում գործում են պատանիների աշխատանքային ճամբարներ (այսուհետ՝ Ճամբար): Ճամբարների աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.

  1. մանկավարժական լաբորատորիայի ներկայացմամբ հաստատել աշխատանքային ճամբարների աշխատակարգը և գործունեության ուղղությունները.
  2. Ճամբարների պետեր նշանակել Գեղարվեստի դպրոցում՝ Քնարիկ Ներսիսյանին, Քոլեջում՝ Անահիտ Մելքոնյանին, Մայր դպրոցում՝ Միքայել Ղազարյանին, Գյուղացիական տնտեսությունում՝ Խորեն Հազարումյանին:
  3. Աշխատանքային ճամբարի մասնակիցների սնունդը կազմակերպել առողջագետ Քրիստինե Սահակյանցի ներկայացրած ճաշացանկով, յուրաքանչյուրին 200-250 դրամի չափով.
  • Նոր դպրոցում` Միքայել Ղազարյանի ջոկատի
  • Դպրոց-պարտեզում՝ Խորեն Հազարումյանի ջոկատի
  • Գեղարվեստի դպրոցում՝ Քնարիկ Ներսիսյանի ջոկատի
  • Քոլեջում՝ Անահիտ Մելքոնյանի ջոկատի
  1. Ճամբարների ղեկավարները անձնական պատասխանատվություն են կրում ճամբարականների անվտանգության համար աշխատակարգով որոշված գործունեության ընթացքում:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան