Բանգլադեշյան ամենամյա պլեներ -2016
Հունիսի 13-17
Հայտագրված մասնակիցները կներառվեն այս նախագծերից որևէ մեկում։
Գեղարվեստի ջոկատներ
Կերպարվեստի լաբորատորիա՝ Կարեն Մկրտչյան, Գագիկ Չարչյան, Կարինե Մացակյան, Աննա Մխիթարյան, Շուշան Ճշմարիտյան, Ադել Միքայելյան, Լիլիթ Խաչատրյան
- Բեմահարթակ-լողավազանի հետնապատի նկարչական ձևավավորում
- էսքիզների վերլուծություն և հիմնավորում:
- մասշտաբային հիմնախնդիրների կիրառում առարկայական միջավայրում:
- Ջրակայուն գույների ստացման տեխնոլոգիա և կիրառում
- Սարալանջի Լեժեի նկարի ավարտ
- Դիզայնի լաբորատորիայի ստեղծում շենքի ձախակողմյան հատվածի նկուղային հարկում
- Ճակատային պատի նկարչական ձևավորում:
- Շինարարների կողմից վերանորոգված լաբորատորիայի կահավորում, անհրաժեշտ գործիքների համալրում
Անիմացիայի լաբորատորիա՝ Լևոն Աբրահամյան և ընկերներ
- Ստվերային թատրոնի համար պերսոնաժների ստեղծում գեղարվեստի կրտսեր դպրոցի երեխաների հետ միասին:
- Թատերական բեմադրություն
Քանդակի լաբորատորիա՝ Աշոտ Երիցյան, Տաթև Աթոյան, Ժենյա Դավթյան, Ստելա Բարեղամյան, Մարիա Պանովա, Լուսինե Գալստյան
- Հունիսյան ամենամյա փառատոնի համար ստեղծել մրցանակներ քանդակային ֆիգուրների տեսքով
- Հարավարևմտյան թաղամասում գտնվող վնասված քանդակների, հուշարձանների, աղբյուրների թարմացում և նորոգում
- Բետոնապատ արգելապատնեշի գեղարվեստական ձևավորում, նոր լուծումներ
- Գեղարվեստի գլխավոր մուտքի ձախակողմյան հնամաշ պատի գեղարվեստական նորոգում
- Նոր դպրոց – Քոլեջ ճանապարհի ավտոտնակի արտաքին պատի ռելիեֆային ձևավորում
- Քանդակի պատվանդանների բարեկարգում
- Ամառային լողափերի ձևավորման աշխատանքների ավարտ
Նոր դպրոցի ջոկատ. Հասմիկ Թոփչյան և ընկերներ
- Նոր-Դպրոց-Քոլեջ կասկադի հենապատի արտաքին ձևավորման աշխատանքների ավարտ, կաթսայատան պատի ձևավորում
- Ծաղկանոցի ստեղծման աշխատանքների ավարտ
Քոլեջի ջոկատ. Անահիտ Մելքոնյան և ընկերներ
- Նոր դպրոց-Քոլեջ տանող հեծանվաուղու ստեղծում
- Առվույտի դաշտի ստեղծման աշխատանքների ավարտ
- Գեղարվեստի դպրոցի հեծանվաուղու բարեկարգման աշխատանքներ
- Մայր դպրոցի մարզադաշտերի նոր մուտքի ստեղծում
Մայր դպրոցի ջոկատներ
- Անի Հովհաննիսյան և ընկերներ
- Մայր դպրոցի նոր սրճարան-ընթերցարանի ինտերիերի ձևավորման աշխատանքներ
- Մայր դպրոցի մարզադաշտերի կողմից նոր մուտքի գեղարվեստական ձևավորում
- Թամար Հարությունյան և ընկերներ
- Անվտանգ սանդուղքների ստեղծման աշխատանքներ՝ ինտերիերում և էքստերիերում
- Կրթական պարտեզ-կասկադի արտաքին պատի նկարչական ձևավորում
- Քոլեջի նախակրթարանի թեքահարթակների ձևավորում
- Տիգրան Հայրապետյան գրադարանի գովազդային ապակեպատ վահանակի ձևավորման աշխատանքներ
Հիմնական դպրոցի ջոկատ. Աննա Սմբատյան և ընկերներ
- Հիմնական դպրոցի արտաքին հենապատերի նկարչական ձևավորման աշխատանքներ, տրաֆարետային լուծումներ
- Անհատական ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներ
- Բուկլետի ստեղծում
- Աշխատանքները շրջանակների մեջ տեղադրում
- Ցուցահանդեսի էքսպոզիցիա
Դպրոց-պարտեզի ջոկատ. Զառա Ոսկանյան և ընկերներ
- Դպրոց պարտեզի լողափի ձևավորման աշխատանքների ավարտ
- Յ.Բախշյան այգու արտաքին պատերի նկարչական լուծումների թարմացում
Նախագծերի համար պահանջվող նյութերը կապահովի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։