• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտ-միջավայր։ Նախագծերը և մասնակիցները

Բանգլադեշյան ամենամյա պլեներ -2016

Հունիսի 13-17

Հայտագրված մասնակիցները կներառվեն այս նախագծերից որևէ մեկում։

Գեղարվեստի ջոկատներ

Կերպարվեստի լաբորատորիա՝  Կարեն Մկրտչյան, Գագիկ Չարչյան, Կարինե Մացակյան, Աննա Մխիթարյան, Շուշան Ճշմարիտյան, Ադել Միքայելյան, Լիլիթ Խաչատրյան

  • Բեմահարթակ-լողավազանի հետնապատի  նկարչական  ձևավավորում
  • էսքիզների վերլուծություն և հիմնավորում:
  • մասշտաբային հիմնախնդիրների կիրառում առարկայական միջավայրում:
  • Ջրակայուն գույների ստացման տեխնոլոգիա և կիրառում
  • Սարալանջի Լեժեի նկարի ավարտ
  • Դիզայնի լաբորատորիայի ստեղծում շենքի ձախակողմյան հատվածի նկուղային հարկում
  • Ճակատային պատի նկարչական ձևավորում:
  • Շինարարների կողմից վերանորոգված լաբորատորիայի    կահավորում, անհրաժեշտ գործիքների  համալրում

Անիմացիայի լաբորատորիա՝  Լևոն Աբրահամյան և ընկերներ

  • Ստվերային թատրոնի համար պերսոնաժների ստեղծում գեղարվեստի կրտսեր դպրոցի երեխաների հետ միասին:
  • Թատերական բեմադրություն

Քանդակի լաբորատորիա՝  Աշոտ Երիցյան, Տաթև Աթոյան, Ժենյա Դավթյան, Ստելա Բարեղամյան, Մարիա Պանովա, Լուսինե Գալստյան

  • Հունիսյան ամենամյա փառատոնի համար ստեղծել մրցանակներ քանդակային ֆիգուրների տեսքով
  • Հարավարևմտյան թաղամասում գտնվող վնասված քանդակների, հուշարձանների, աղբյուրների թարմացում և նորոգում
  • Բետոնապատ արգելապատնեշի գեղարվեստական ձևավորում, նոր լուծումներ
  • Գեղարվեստի  գլխավոր մուտքի ձախակողմյան հնամաշ պատի գեղարվեստական նորոգում
  • Նոր դպրոց – Քոլեջ ճանապարհի ավտոտնակի արտաքին  պատի ռելիեֆային ձևավորում
  • Քանդակի պատվանդանների բարեկարգում
  • Ամառային լողափերի ձևավորման աշխատանքների ավարտ

Նոր դպրոցի ջոկատ. Հասմիկ Թոփչյան  և ընկերներ

  • Նոր-Դպրոց-Քոլեջ  կասկադի հենապատի արտաքին ձևավորման աշխատանքների ավարտ, կաթսայատան պատի ձևավորում
  • Ծաղկանոցի ստեղծման աշխատանքների ավարտ

Քոլեջի ջոկատ. Անահիտ Մելքոնյան և ընկերներ

  • Նոր դպրոց-Քոլեջ տանող հեծանվաուղու ստեղծում
  • Առվույտի դաշտի ստեղծման աշխատանքների ավարտ
  • Գեղարվեստի դպրոցի հեծանվաուղու բարեկարգման աշխատանքներ
  • Մայր դպրոցի մարզադաշտերի նոր մուտքի ստեղծում

Մայր դպրոցի ջոկատներ

  1. Անի Հովհաննիսյան և ընկերներ
  • Մայր դպրոցի նոր սրճարան-ընթերցարանի ինտերիերի ձևավորման աշխատանքներ
  • Մայր դպրոցի մարզադաշտերի կողմից նոր մուտքի գեղարվեստական ձևավորում
  1. Թամար Հարությունյան և ընկերներ
  • Անվտանգ սանդուղքների ստեղծման աշխատանքներ՝ ինտերիերում և էքստերիերում
  • Կրթական պարտեզ-կասկադի արտաքին պատի նկարչական ձևավորում
  • Քոլեջի նախակրթարանի թեքահարթակների ձևավորում
  • Տիգրան Հայրապետյան գրադարանի գովազդային ապակեպատ  վահանակի ձևավորման աշխատանքներ

Հիմնական դպրոցի ջոկատ. Աննա Սմբատյան և ընկերներ

  • Հիմնական դպրոցի արտաքին հենապատերի նկարչական ձևավորման աշխատանքներ, տրաֆարետային լուծումներ
  • Անհատական ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներ
  • Բուկլետի ստեղծում
  • Աշխատանքները շրջանակների մեջ տեղադրում
  • Ցուցահանդեսի էքսպոզիցիա

Դպրոց-պարտեզի ջոկատ. Զառա Ոսկանյան և ընկերներ

  • Դպրոց պարտեզի լողափի ձևավորման աշխատանքների ավարտ
  • Յ.Բախշյան այգու արտաքին պատերի նկարչական լուծումների թարմացում

Նախագծերի համար պահանջվող նյութերը կապահովի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։