• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական ճամբարների կազմակերպման մասին

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով և 2014-2015 ուսումնական տարա ուսումնական օրացույցով 2015թ. հունվարի 19-30-ին կրթահամալիրի դպրոցները գործում են որպես ուսումնական ճամբարներ: Այդ նպատակով. 

  1. նշանակել ճամբարների ղեկավարներ.
  • Հիմնական դպրոցում՝ Գոհար Բալջյան
  • Նոր դպրոցում՝ Կարինե Պետրոսյան
  • Դպրոց-պարտեզում՝ Տաթև Բլեյան
  • Գեղարվեստի կրտսեր դպրոցում՝ Արմինե Թոփչյան
  • Միջին դպրոցում՝ Մարիետ Սիմոնյան
  • Ավագ դպրոց-վարժարանում՝ Գևորգ Հակոբյան
  • Գեղարվեստի ավագ դպրոցում՝ Գայանե Առաքելյան
  • Արհեստագործական ավագ դպրոց-քոլեջում՝ Արտյոմ Խաչատրյան
  1. ճամբարների բացումը դպրոցներում՝ հունվարի 19-ի ընդհանուր պարապմունքներով.
  2. հաստատել ճամբարների աշխատակարգ` կրտսեր (հավելված 1), միջին և ավագ (հավելված 2) դպրոցների համար.
  3. ճամբարների կառուցվածքը, ուսուցիչ պատասխանատուներին և ռեժիմները հաստատում են ճամբարի պետերը.
  4. ճամբարային ռեժիմները կազմելիս նկատի ունենալ, որ ճամբարի ընթացքում նախապատրաստվում և կազմակերպվում են հանրակրթական ստուգատեսները` «Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ», բնագիտա-տեխնիկական և  մարմնամարզական: Ճամբարային ռեժիմում ներառվում են.

հունվարի 19-23-ին.

  • ստուգատեսների նախապատրաստական աշխատանքներ
  • ստուգատեսների հայտերի գրանցում
  • հրապարակված հայտերի դիտում-քննարկումներ
  • սովորողների ընտրությամբ և ակումբային գործունեություն
  • հայրենագիտական ճամփորդություններ
  • ստուգատեսների տարածում հանրապետության դպրոցներում
  • կրթական փոխանակումներ
  • ստուգատեսների հովանավորների մասնակցության, դրամական աջակցության  կազմակերպում

հունվարի 26-30-ին.

  • վարպետության դասեր
  • առաջնություններ
  • ստուգատեսներին ներկայացված նյութերի քննարկումներ
  • ստեղծագործական հավաքներ
  • ստուգատեսյան նյութերի գնահատում
  • expo-ցուցադրություններ
  • ուսումնական նյութերի, պիտույքների, գրականության տոնավաճառներ
  • նորամուտներ
  • ստուգատեսների բացման-փակման համերգ-ներկայացումներ
  • ասուլիսներ
  • ստուգատեսների հովանավորների մասնակցության, դրամական աջակցության  կազմակերպում
  1. ուսումնական ճամբարների փակումը` հունվարի 30-ի ընդհանուր մեդիաուրբաթ-համերգ. պատասխանատու` Սյուզի Մարգարյան.
  2. հրամանի կատարման վերահսկումը հանձնել Նաիրա Նիկողոսյանին:

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան

Հավելված 1

Կրտսեր դպրոցների  աշխատակարգ

09։00-12։15         Աշխատանք ջոկատներով
12:20-12:35        Ընդհանուր պարապմունք 
12:35-13:00        Ընդմիջում
13:00-14:00        Աշխատանք ջոկատներով

Լրացուցիչ կրթության պարապմունքներ

14:00 – 17:00      Երկարացված օրվա ծրագիր

Անհատական, խմբային նախաձռնություններ
Լրացուցիչ կրթություն

14:00 – 14:30       Ընդմիջում

Հավելված 2

Ավագ և միջին դպրոցների  աշխատակարգ

09։00 – 09։30         Առավոտյան ընդհանուր պարապմունք
09։30-12։30           Աշխատանք ջոկատներով (սովորողների անհատական-խմբային նախաձեռնություններ, խորհրդատվություն) 
12:30-13:00           Ընդմիջում
13:00-14:00           Աշխատանք ջոկատներով (ակումբներով, սովորողների ընտրությամբ խմբերով)

Լրացուցիչ կրթության պարապմունքներ

14:00 – 17:00        Երկարացված օրվա ծրագիր

Անհատական, խմբային նախաձռնություններ
Լրացուցիչ կրթություն