«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողի ֆիզիկական կրթության, կամային որակների, ինքնուրույն քաղաքացիական կյանքի պատրաստության հանրակրթական համակարգի բաղկացուցիչներ
- Կրթական օբյեկտներում, այդ թվում՝ բակում, ծխելու բացառում. ծխախոտի հետևողական արգելք՝ տանը և փողոցում
- Մշտապես օդափոխվող ներքին տարածքներ
- Կանաչապատ-ոռոգվող դպրոցական բակեր
- Ասֆալտի, բետոնի, մետաղյա պատնեշների և կոնստրուկցիաների բացառում
- Սևանա լճի գոտու, Երևանի ջրաշխարհի, քաղաքային բացօթյա լողավազանների մշտական օգտագործում
Ռազմա-մարզական օբյեկտներ
- «Սեբաստիա» մարզա-մշակութային համալիր՝
Մայր դպրոցում մարմնամարզական մեծ և փոքր դահլիճներ, մարզական խաղերի, թենիսի դահլիճներ, սուսերամարտի, նետաձգության, հրաձգության մարզասրահներ, ՀՀ ՊՆ և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ կառուցված բացօթյա մարզադաշտեր, ռազմատեխնիկական գոտի
կրտսեր դպրոց-պարտեզներում մարմնամարզական դահլիճներ
հեծանվուղիներ և հենծանվահրապարակներ
Ագարակում՝ ձիավարժարան
- Գարնանային, ամառային, աշնանային դաշտային-արշավախմբային ճամբարներ՝ որպես ռազմա-տեխնիկական կրթության, արտակարգ իրավիճակներում կենսագործության ապահովման հմտությունների ուսուցման միջավայր. ՀՀ ՊՆ աջակցությամբ
2-11 տարեկանների միջավայրը և գործունեությունը
- 2-5 տարեկանների խմբասենյակներ՝ որպես մարմնամարզական անընդհատ-սպոնտան գործունեության անվտանգ, հետաքրքիր և հիգիենիկ միջավայր.
այդ գործունեությունը ղեկավարող դաստիարակ, դաստիարակի օգնական
- Կրտսեր դպրոցի բակը՝ որպես 2-5-տարեկանների բացօթյա խաղային գործունեության և ուսումնական պարապմունքների անվտանգ, հիգիենիկ ու հարմար միջավայր
- 1-3-րդ դասարաններում ամենօրյա մարմնակրթություն մարմնամարզական դահլիճում, շարժուն խաղեր, էստաֆետաներ.
դասվար, որը անմիջապես ղեկավարում է այդ գործունեությունը, ֆիզղեկ, որ մասնագիտական աջակցություն է ցուցաբերում
- 12x12 մ2, հատուկ կահավորված, հայելիներով, թվային պրոյեկտորով, կից հանդերձարաններով մարզադահլիճ
- Կրտսեր դպրոցի բակը՝ որպես 1-5-րդ դասարանցիների բացօթյա մարզական գործունեության անվտանգ, հիգիենիկ ու հարմար միջավայր
- Դպրոցական զանգի փոխարինում ուսումնական ինքնակարգավորվող, տարբեր տևողության պարապմունքներով.
- Ընդհանուր պարապմունքներ
- Շուրջտարյա լողուսուցում 2-12 տարեկանների համար. ամառային բաց լողափեր՝ հավաքովի լողավազաններով, արևով տաքացվող ջրով, ցնցուղներով, մարմնամարզական սարքերով։ Տաքացվող, փակ լողավազան՝ ցնցուղներով, հանդերձարաններով
դասավար-դաստիարակ-կազմակերպիչներ, որպես լողուսուցման, անվտանգության և հիգիենայի անմիջական պատասխանատուներ, մարզիչ, որ մասնագիտական աջակցություն է ցուցաբերում
- Նախակրթարանում, դպրոցում, բակում հեծանիվների, անվավոր չմուշկների-սքեյթների գործածության խրախուսում
- Մարմնամարզության և լողուսուցման ցուցանիշներ
2-5 տարեկան երեխայի
1-3-դասարանում սովորողի
4-րդ դասարանն ավարտողի
5-րդ դասարանում սովորողի
- 1-3-րդ, 4-5-րդ դասարանցիների համար մարմնամարզությունը, լողը, 5-րդ դասարաններում՝ նաև խաղային ձևերը որպես ընտրությամբ գործունեություն և լրացուցիչ կրթություն մարզիչների ղեկավարությամբ, մասնագիտացված դահլիճներում
- Ուսումնա-հայրենագիտական պարբերական ճամփորդություններ, քայլարշավ, բարձունքների հաղթահարում՝ դասարանով, խմբով, ծնողների մասնակցությամբ, 1-օրյա և բազմօրյա
- Դպրոցի, կրթակահամալիրի ուսումնական տոնացույցով որոշված մարզական տոներ, սպորտլանդիաներ
- Կեցվածքի, տեսողության և բերանի խոռոչի պարբերական ստուգումներ, մասնագետ բժշկի կազմակերպված միջամտություն
- 4-5-րդ դասարանցիների 3-5-օրյա դաշտային ճամբարներ
12-18 տարեկաններ, 6-12-րդ դասարանցիներ
- Հանրակրթական մարմնակրթությունը որպես սովորողի ընտրությամբ մարզական գործունեության պարտադիր բաղկացուցիչ
- Ուսումնական-հանրակրթական մարզական ակումբների գործունեության ապահովում (շաբաթական ոչ պակաս քան 2 անգամ, 70-ական րոպեով) մասնագիտացված դահլիճներում՝ վոլեյբոլի, բասկետբոլի, ձեռքի գնդակի, ֆուտբոլի, սեղանի թենիսի, մարմնամարզություն, այդ թվում՝ ակրոբատիկա
- Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ մարզական կրթություն
- Առցանց և հեռավար ուսուցումը որպես սովորողի լրացուցիչ մարզական կրթությամբ զբաղվելու հնարավորություն
- Ուսումնա-հայրենագիտական պարբերական ճամփորդություններ, քայլարշավ, բարձունքների հաղթահարում՝ դասարանով, խմբով, 1-օրյա և բազմօրյա
- Դպրոցի, կրթահամալիրի ուսումնական տոնացույցով որոշված մարզական տոներ, մրցաշարեր
- Հրաձգությունը որպես հանրակրթական ուսումնական գործունեություն
- Վրանային-տուրիստական-հայրենագիտական գործունեության խրախուսում
- Կեցվածքի, տեսողության և բերանի խոռոչի պարբերական ստուգումներ, մասնագետ բժշկի կազմակերպված միջամտություն
- 3-10-օրյա դաշտային-արշավախմբային բաց ուսումնա-հետազոտական ճամբարներ (ամենամյա հանրակրթական էկոտուրի հաղթողների, ամենամյա հանրակրթական Դիջիթեքի հաղթողների, տիեզերագիտական, պատանեկան ակումբների ստեղծագործական հավաքներ) Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում՝ ընդգրկելով մարզերի, Արցախի, Ջավախքի սովորողներին
- 10-12-րդ դասարանցի պատանիների մասնակցություն ՀՀ ՊՆ աջակցությամբ «Հայաստանյան ասպետ» ռազմա-մարզական ճամբարին
- 10-12-րդ դասարանցի պատանիների մասնակցություն Արցախի «Ասպետ» ռազմա-մարզական ճամբարին
- 5-12-րդ դասարանցիների մասնակցություն սկաուտական ճամբարների. ՀԱՍԿ-ի և ՀԲԸՄ –ի հետ համագործակցություն
- Մարզական, աշխատանքային և զինվորական գործունեության պատրաստության ցուցանիշներ. գործունեության էլեկտրոնային գրանցում
- Տեխնիկական ստեղծագործություն հանրակրթական տեխնոպարկում՝ որպես սովորողի ընտրությամբ գործունեություն և լրացուցիչ կրթություն
- Մոբիլ դպրոց. սովորողի դյուրաշարժություն, ամենուր ուսումնական աշխատանքի պատրաստություն
- Ինքնավարություն, ինքնուրույնություն, հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք
- Հայրենիքի մշտական, ամենօրյա խնամք. էկոլոգիական հանրակրթություն, խնայող-տնտեսող քաղաքացու կրթություն
- Տեխնոլոգիական կրթություն, այդ թվում՝ առողջագիտություն. սովորողի կարողությունների և հմտությունների զարգացում
- Նախազորակոչիկի իրավունքների ուսուցում «Իրավունք» դասընթացի ծրագրով
- Հայոց բանակի կազմավորման և կայացման պատմական ժամանակաշրջանների մասին գիտելիքների ուսուցում հայոց պատմության դասընթացի ծրագրով
- Հայրենասիրության-հայրենագիտության, պատմության և ռազմական մշակույթի ուսուցում ուսումնական նախագծերի միջոցով, այդ թվում՝ 1918-1920թթ, 1988-1994թթ ազգային ինքնապաշտպանական մարտեր և մարտիկներ։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Զանգեզուրի, Արցախյան հերոսամարտեր
- Ուսումնական նախագծերի իրականացում թանգարաններում, պատմական հուշարձանների տարածքում։ Թանգարանների, հեռուստահաղորդման ստեղծագործական խմբերի հետ համագործակցություն
- Մանկավարժական աշխատողներ
- Նախադպրոցական դաստիարակների, 1-4-րդ դասարանների դասվարների մարմնամարզության և լողի ուսումնական պարապմունքներ
- Մանկավարժական աշխատողների վերապատրաստում սովորողների ճամբարային գործունեության կազմակերպման և ղեկավարման համար
- Մանկավարժական մարզական ակումբներ
Մարզական պարապմունքների կազմակերպման կարգ