Առաջարկում եմ մեծ նախագիծ «Նոբելյան մրցանակակիրների խոսքը և դասախոսությունները» վերնագրով:
Նոբելյան մրցանակն սկսել են շնորհել 1901թվականից հինգ բնագավառում՝ ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության, գրականության, խաղաղության, իսկ 1969 թվականից՝ նաև տնտեսագիտության:
Մրցանակները հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ, որպես կանոն, մրցանակակիրները հանդես են եկել դասախոսությամբ, իսկ հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ՝ ճառով: Դրանք ժամանակի ճանաչված մարդկանց խոսքեր են՝ իրենց, իրենց ժամանակի, ապագայի մասին:
«Նոբելյան մրցանակակիրների խոսքը և դասախոսությունները» նախագծի նպատակն է գտնել կարդացված բոլոր դասախոսությունները, արտասանված ճառերը, դրանք թարգմանել հայերեն և համացանցում դնել շրջանառության մեջ:
Նախագծին կարող են մասնակցել մանկավարժական աշխատողները, սովորողները, նրանց ծնողները, այս աշխատանքով հետաքրքրված ցանկացած մարդ:
Նախագծին մասնակցել ցանկացողները գրեն [email protected]էլեկտրոնային հասցեով:
Սպասում եմ արձագանքների. Գևորգ Հակոբյան