• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոբելյան մրցանակակիրների խոսքը և դասախոսությունները

Առաջարկում եմ մեծ նախագիծ «Նոբելյան մրցանակակիրների խոսքը և դասախոսությունները» վերնագրով:

Նոբելյան մրցանակն սկսել են շնորհել 1901թվականից հինգ բնագավառում՝ ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության, գրականության, խաղաղության, իսկ 1969 թվականից՝ նաև տնտեսագիտության:

Մրցանակները հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ, որպես կանոն, մրցանակակիրները հանդես են եկել դասախոսությամբ, իսկ հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ՝ ճառով: Դրանք ժամանակի ճանաչված մարդկանց խոսքեր են՝ իրենց, իրենց ժամանակի, ապագայի մասին:

«Նոբելյան մրցանակակիրների խոսքը և դասախոսությունները» նախագծի նպատակն է գտնել կարդացված բոլոր դասախոսությունները, արտասանված ճառերը, դրանք թարգմանել հայերեն և համացանցում դնել շրջանառության մեջ:      

Նախագծին կարող են մասնակցել մանկավարժական աշխատողները, սովորողները, նրանց ծնողները, այս աշխատանքով հետաքրքրված ցանկացած մարդ:

Նախագծին մասնակցել ցանկացողները գրեն [email protected]էլեկտրոնային հասցեով: 

Սպասում եմ արձագանքների. Գևորգ Հակոբյան