2012-2013 ուսումնական տարի
Միջնակարգ կրթություն
Ուսումնական պլան
Ուսումնական դասընթացներ |
Տարեկան ժամաքանակ |
||
X |
XI |
XII |
|
Ընդհանուր |
|||
Մայրենի խոսքի մշակույթ |
72 |
72 |
- |
Հայոցլեզու |
- |
- |
136 |
Գրականություն |
72 |
72 |
- |
Հայգրականություն |
- |
- |
102 |
Մաթեմատիկա և ինֆորմատիկա |
72 |
72 |
102 |
Բնագիտություն |
- |
- |
68 |
Հայ ժողովրդի պատմություն |
72 |
72 |
68 |
Փիլիսոփայություն |
36 |
- |
- |
Տնտեսագիտություն |
36 |
- |
- |
Իրավունք |
- |
36 |
- |
Քաղաքագիտություն |
- |
36 |
- |
Էկոլոգիա |
72 |
72 |
- |
Արվեստ |
72 |
72 |
- |
Անգլերեն |
144 |
144 |
- |
Օտարլեզու |
- |
- |
68 |
Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ |
108 |
108 |
68 |
ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ |
36 |
36 |
- |
Մասնագիտական կողմնորոշում |
- |
- |
34 |
Ուսումնական-հասարակական նախագծեր |
- |
- |
34 |
Առարկայական գնահատում և խորհրդատվություն |
- |
- |
68 |
792 |
792 |
748 |
|
Սովորողի ընտրությամբ |
|||
Հայոցլեզու |
72 |
72 |
- |
Գրականություն |
72 |
72 |
- |
Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերեմաներեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն) |
144 |
144 |
- |
Աշխարհագրություն |
144 |
144 |
- |
Ֆիզիկա |
144 |
144 |
- |
Քիմիա |
144 |
144 |
- |
Պատմություն |
144 |
144 |
- |
Կիրառական մաթեմատիկա |
144 |
144 |
- |
Կենսաբանություն |
144 |
144 |
- |
Կիրառական տնտեսագիտություն |
72 |
72 |
- |
Քաղաքագիտություն |
72 |
72 |
- |
Իրավագիտություն |
72 |
72 |
- |
Հռետորական արվեստ |
72 |
72 |
- |
Մշակութաբանություն |
72 |
72 |
- |
Գրաբար |
72 |
72 |
- |
Հոգեբանություն |
72 |
72 |
- |
Սոցիոլոգիա |
72 |
72 |
- |
Տեխնոլոգիա՝ այդ թվում մեդիա |
72 |
72 |
- |
Տե´ս նաև Գեղարվեստի, Արհեստագործական ավագ դպրոցների ուսպլաններում ներկայացված ընտրությամբ դասընթացները |
|||
Ակումբային գործունեություն |
|||
Անգլիախոսների |
144 |
144 |
144 |
Իրավապաշտպանի (խաղարկային դատարան) |
144 |
144 |
144 |
Հայրենագետ-էկոլոգի |
144 |
144 |
144 |
Գիտակների |
144 |
144 |
144 |
«Տիեզերք» |
144 |
144 |
144 |
TV MSKH և կինո-ֆոտոյի |
144 |
144 |
144 |
Մարզական |
144 |
144 |
144 |
«Ռոբոտիքս» |
144 |
144 |
144 |
Թատրոն |
144 |
144 |
144 |
Գարդենիա |
144 |
144 |
144 |
Ծեսերի կենտրոն |
144 |
144 |
144 |
Երգչախումբ |
144 |
144 |
144 |
Արվեստ-թերապիա |
144 |
144 |
144 |
Արվեստաբանի |
144 |
144 |
144 |
Հնագետի |
144 |
144 |
144 |
Մասնագիտական փորձառություն |
- |
- |
34 |
Լրացուցիչ ուսուցում |
|||
Հայոց լեզու և գրականություն |
144 |
144 |
204 |
Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերեմաներեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն) |
144 |
144 |
204 |
Աշխարհագրություն |
144 |
144 |
204 |
Ֆիզիկա |
144 |
144 |
204 |
Քիմիա |
144 |
144 |
204 |
Պատմություն |
144 |
144 |
204 |
Կիրառական մաթեմատիկա |
144 |
144 |
204 |
Կենսաբանություն |
144 |
144 |
204 |
Տե´ս նաև Գեղարվեստի, Արհեստագործական ավագ դպրոցների ուսպլաններում ներկայացված լրացուցիչ դասընթացները |
|||
432-648 |
432-648 |
0-612 |
Ուսումնական պլանի պարզաբանումներ
1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
2. 10-12-րդ դասարան սահմանված կարգով ընդունվում է հիմնական կրթություն ունեցող համապատասխան դասարանի սովորողը, ով ընդունում է Ծրագիրը, կատարում ընդունելության պահանջները և ծնողի (օրինական ներկայացուցիչի) հետ միասին, սահմանված կարգով, կնքում պայմանագիր ուսումնառության մասին:
3. Ընդհանուր հանրակրթության դասերը կազմակերպվում են 20-25 հոգիանոց խմբերով: Սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունքները կազմակերպվում են 12-15 հոգիանոց խմբերով: Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել ավելի փոքրաքանակ խմբեր` կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին: Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր։ Ակումբային գործունեությունը կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ակումբային աշխատանքի կազմակերպման կարգին համապատասխան:
4. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները Ավագ դպրոց-վարժարանի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
5. Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
6. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, Հանրակրթական դիջիթեքի, մեդիաօլիմպիադաների, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
7. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:
8. Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Հանգստյան, տոնական, արձակուրդային օրերին ընդհանուր պարապմունքը կազմակերպվում է առցանց։ Պարապմունքի կազմակերպումը սովորողների և դասավանդողների ուսումնական-հասարակական նախագիծ է:
9. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար ինտերնետից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:
10. Սովորողը և դասավանդողը կրթահամալիրի գրադարանի, այդ թվում` մեդիանյութերի և միջոցների բաժանորդն է: Գրադարանը սովորողին և ուսուցչին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում է անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:
11. Կրթահամալիրի, Ավագ դպրոց-վարժարանի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
12. Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
13. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների և մոդուլների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունը այդ ճամփորդություններին պարտադիր ուսումնական աշխատանք է:
14. Էլեկտրոնային օրագրի, ուսումնական բլոգի վարումը սովորողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:
15. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:
16. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերը սահմանված կարգով իրականացվում են տարվա ընթացքում:
17. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
18. Ընդհանուր դասընթացները` 22 ժամ շաբաթական ծանրաբեռնվածությամբ, պարտադիր են 10-12-րդ դասարանների բոլոր սովորողների համար:
19. 10-11-րդ դասարաններում սովորողը ընտրությամբ դասընթացներից (այդ թվում` Գեղարվեստի, Արհեստագործական ավագ դպրոցների ուսպլաններում ներկայացված), ակումբային գործունեությունից և լրացուցիչ ուսուցումից կազմում է իր անհատական ուսումնական պլանը՝ շաբաթական 12-18 ժամ ծանրաբեռնվածությամբ:
20. 12-րդ դասարանում սովորողը շաբաթական 22 ժամ ընդհանուր պարտադիր դասընթացից բացի կարող է ընտրել մինչև 18 ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն` ակումբային գործունեություն և լրացուցիչ ուսուցման դասընթացներ:
21. 12-րդ դասարանում ընդհանուր պարտադիր դասընթացներն ուղղված են ավարտական քննությունների առարկայական նախապատրաստությանը:
22. Լրացուցիչ ուսուցումը ներառում է հայաստանյան, արտասահմանյան բուհի ընդունելության առարկայական նախապատրաստություն, մասնագիտական որակավորմանն ուղղված ուսուցում, այլ ուսուցում: Լրացուցիչ ուսուցման դասընթացների կազմակերպման համար 10-11-րդ դասարանում սովորողի (ծնողի) հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
23. Անգլերենի ուսուցումը կազմակերպվում է ըստ սովորողի լեզվական կարողությունների մակարդակի:
24. Մասնագիտական կողմնորոշումը անցկացվում է դասընթացով` ուսումնական տարվա ընթացքում:
25. «Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ» առարկան 10-11-րդ դասարաններում սովորողի ընտրած մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին: 12-րդ դասարանում կազմակերպվում է արշավներով կամ սպորտային պարերով. սովորողը կարող է ընտրել նաև մարզական ակումբային գործունեություն:
26. «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկան կազմված է «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ», «Զինվորի այլ հմտություններ» դասընթացներից, որոնց ուսուցումը կազմակերպվում է ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում:
27. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է Ավագ դպրոց-վարժարանի ղեկավարի, դասավանդողների և սովորողների էլեկտրոնային օրագրերում, ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային ամսական և կիսամյակային հաշվետվություններում:
28. Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն), ամսական հաշվետվությունները: Կարող են գործել դասընթացի ծրագրով նախատեսված գնահատման այլ ձևեր: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և արդյունքների հրապարակայնացումը մեդիայի միջոցով:
29. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:
30. 12-րդ դասարանի վերջում սովորողները հանձնում են միասնական և ավարտական քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: