• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոց-վարժարան

2012-2013 ուսումնական տարի

Միջնակարգ կրթություն

Ուսումնական պլան 

 

Ուսումնական դասընթացներ

Տարեկան ժամաքանակ

 

X

XI

XII

Ընդհանուր

Մայրենի խոսքի մշակույթ

72

72

-

Հայոցլեզու

-

-

136

Գրականություն

72

72

-

Հայգրականություն

-

-

102

Մաթեմատիկա և ինֆորմատիկա

72

72

102

Բնագիտություն

-

-

68

Հայ ժողովրդի պատմություն

72

72

68

Փիլիսոփայություն

36

-

-

Տնտեսագիտություն

36

-

-

Իրավունք

-

36

-

Քաղաքագիտություն

-

36

-

Էկոլոգիա

72

72

-

Արվեստ

72

72

-

Անգլերեն

144

144

-

Օտարլեզու

-

-

68

Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ

108

108

68

ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ

36

36

-

Մասնագիտական կողմնորոշում

-

-

34

Ուսումնական-հասարակական նախագծեր

-

-

34

Առարկայական գնահատում և խորհրդատվություն

-

-

68

 

792

792

748

Սովորողի ընտրությամբ

Հայոցլեզու

72

72

-

Գրականություն

72

72

-

Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերեմաներեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն)

144

144

-

Աշխարհագրություն

144

144

-

Ֆիզիկա

144

144

-

Քիմիա

144

144

-

Պատմություն

144

144

-

Կիրառական մաթեմատիկա

144

144

-

Կենսաբանություն

144

144

-

Կիրառական տնտեսագիտություն

72

72

-

Քաղաքագիտություն

72

72

-

Իրավագիտություն

72

72

-

Հռետորական արվեստ

72

72

-

Մշակութաբանություն

72

72

-

Գրաբար

72

72

-

Հոգեբանություն

72

72

-

Սոցիոլոգիա

72

72

-

Տեխնոլոգիա՝ այդ թվում մեդիա

72

72

-

Տե´ս նաև Գեղարվեստի, Արհեստագործական ավագ դպրոցների ուսպլաններում ներկայացված ընտրությամբ դասընթացները

     

Ակումբային գործունեություն

Անգլիախոսների

144

144

144

Իրավապաշտպանի (խաղարկային դատարան)

144

144

144

Հայրենագետ-էկոլոգի

144

144

144

Գիտակների

144

144

144

«Տիեզերք»

144

144

144

TV MSKH և կինո-ֆոտոյի

144

144

144

Մարզական

144

144

144

«Ռոբոտիքս»

144

144

144

Թատրոն

144

144

144

Գարդենիա

144

144

144

Ծեսերի կենտրոն

144

144

144

Երգչախումբ

144

144

144

Արվեստ-թերապիա

144

144

144

Արվեստաբանի

144

144

144

Հնագետի

144

144

144

Մասնագիտական փորձառություն

-

-

34

Լրացուցիչ ուսուցում

Հայոց լեզու և գրականություն

144

144

204

Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերեմաներեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն)

144

144

204

Աշխարհագրություն

144

144

204

Ֆիզիկա

144

144

204

Քիմիա

144

144

204

Պատմություն

144

144

204

Կիրառական մաթեմատիկա

144

144

204

Կենսաբանություն

144

144

204

Տե´ս նաև Գեղարվեստի, Արհեստագործական ավագ դպրոցների ուսպլաններում ներկայացված լրացուցիչ դասընթացները

     
 

432-648

432-648

0-612

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
2. 10-12-րդ դասարան սահմանված կարգով ընդունվում է հիմնական կրթություն ունեցող համապատասխան դասարանի սովորողը, ով ընդունում է Ծրագիրը, կատարում  ընդունելության պահանջները և ծնողի (օրինական ներկայացուցիչի) հետ միասին, սահմանված կարգով, կնքում պայմանագիր ուսումնառության մասին:
3. Ընդհանուր հանրակրթության դասերը կազմակերպվում են 20-25 հոգիանոց խմբերով: Սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունքները կազմակերպվում են 12-15 հոգիանոց խմբերով: Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել ավելի փոքրաքանակ խմբեր` կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին: Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր։ Ակումբային գործունեությունը կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ակումբային աշխատանքի կազմակերպման կարգին համապատասխան:
4. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները Ավագ դպրոց-վարժարանի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
5. Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
6. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, Հանրակրթական դիջիթեքի, մեդիաօլիմպիադաների, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
7. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:
8. Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Հանգստյան, տոնական, արձակուրդային օրերին ընդհանուր պարապմունքը կազմակերպվում է առցանց։ Պարապմունքի կազմակերպումը սովորողների և դասավանդողների ուսումնական-հասարակական նախագիծ է:
9. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար ինտերնետից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:
10. Սովորողը և դասավանդողը կրթահամալիրի գրադարանի, այդ թվում` մեդիանյութերի և միջոցների բաժանորդն է: Գրադարանը սովորողին և ուսուցչին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում է անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:
11. Կրթահամալիրի, Ավագ դպրոց-վարժարանի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
12. Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
13. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների և մոդուլների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունը այդ ճամփորդություններին պարտադիր ուսումնական աշխատանք է:
14. Էլեկտրոնային օրագրի, ուսումնական բլոգի վարումը սովորողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:
15. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:
16. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերը սահմանված կարգով իրականացվում են տարվա ընթացքում:
17. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
18. Ընդհանուր դասընթացները` 22 ժամ շաբաթական ծանրաբեռնվածությամբ, պարտադիր են 10-12-րդ դասարանների բոլոր սովորողների համար:
19. 10-11-րդ դասարաններում սովորողը ընտրությամբ դասընթացներից (այդ թվում` Գեղարվեստի, Արհեստագործական ավագ դպրոցների ուսպլաններում ներկայացված),  ակումբային գործունեությունից և լրացուցիչ ուսուցումից կազմում է իր անհատական ուսումնական պլանը՝ շաբաթական 12-18 ժամ ծանրաբեռնվածությամբ:
20. 12-րդ դասարանում սովորողը շաբաթական 22 ժամ ընդհանուր պարտադիր դասընթացից  բացի կարող է ընտրել մինչև 18 ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն` ակումբային գործունեություն և լրացուցիչ ուսուցման դասընթացներ:
21. 12-րդ դասարանում ընդհանուր պարտադիր դասընթացներն ուղղված են ավարտական քննությունների առարկայական նախապատրաստությանը:
22. Լրացուցիչ ուսուցումը ներառում է  հայաստանյան,  արտասահմանյան բուհի ընդունելության առարկայական նախապատրաստություն, մասնագիտական որակավորմանն ուղղված ուսուցում, այլ  ուսուցում: Լրացուցիչ ուսուցման դասընթացների կազմակերպման համար 10-11-րդ դասարանում սովորողի (ծնողի) հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
23. Անգլերենի ուսուցումը կազմակերպվում է ըստ սովորողի լեզվական կարողությունների  մակարդակի:
24. Մասնագիտական կողմնորոշումը անցկացվում է դասընթացով` ուսումնական տարվա ընթացքում:
25. «Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ» առարկան 10-11-րդ դասարաններում սովորողի ընտրած մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին: 12-րդ դասարանում կազմակերպվում է արշավներով կամ սպորտային պարերով. սովորողը կարող է ընտրել նաև մարզական ակումբային գործունեություն:
26. «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկան կազմված է «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ», «Զինվորի այլ հմտություններ»  դասընթացներից, որոնց ուսուցումը կազմակերպվում է ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում:
27. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է Ավագ դպրոց-վարժարանի ղեկավարի, դասավանդողների և սովորողների էլեկտրոնային օրագրերում, ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային ամսական և կիսամյակային հաշվետվություններում:
28. Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի  անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն), ամսական հաշվետվությունները: Կարող են գործել դասընթացի ծրագրով նախատեսված գնահատման այլ ձևեր: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և արդյունքների հրապարակայնացումը մեդիայի միջոցով:
29. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:
30. 12-րդ դասարանի վերջում սովորողները հանձնում են միասնական և ավարտական քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: