• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորյա բարեմաղթանքներ

Շնորհավորում եմ բոլորի Ամանորը: Թող նոր տարին աշխարհին խաղաղություն բերի, իսկ բոլոր բալիկներին` անհոգ և ուրախ մանկություն:

Շուշանիկի Շուշան տատիկ

Թող նոր տարին իր հետ ուրախ օրեր բերի և բարով –խերով բոլորի:

Դավիթի տատիկ

Շնորհավորում եմ բոլորի Ամանորը: Բոլորիս մաղթում եմ առողջություն և ուրախ օրեր:

Ալեքսի պապիկ

Թող Ամանորը իմ թոռնիկներին և աշխարհի բոլոր թոռնիկներին առողջություն, անհոգություն և երկար օրեր բերի:

Արմեն և Ասքանազ Բաբայանների Անյուտա տատիկ

Թող աշխարհի բոլոր թոռնիկները լսեն իրենց տատիկներին ու պապիկներին, որ ոտները քարին չառնի:

Դավիթի պապիկ