Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցը շարունակում է ընդունելությունը հեռավար ուսուցմամբ 9-11-րդ դասարաններում:
Հեռավար ուսուցումը ազատ և ինքնուրույն սովորողի ընտրությունն է։
Լուսանկարում Ինեսա Թումասյանցն է իր հեռավար ուսուցման ուսուցիչների հետ: Ինեսան ապրում է Բուխարեստում և սովորում է Երևանում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում: Երևանում է Բուխարեստի պարի խմբի հետ և առիթը բաց չի թողել ծանոթանալու իրեն մեկ տարի դասավանդած ուսուցիչներին:
Հետաքրքիր էր զրուցել արդեն ֆիզիկական միջավայրում մեր սիրելի աշակերտի հետ: Հաճելի էր լսել, որ հեռավար ուսուցումը զարգացրել է Ինեսայի ինքնուրույնությունը, ինքնակրթվելու լայն հնարավորություն է տվել, նաև ինչպես ինքն ասաց՝ նույնիսկ հայրիկի հետ երկար զրուցելու, հարցերի շուրջ բանավիճելու հնարավորություն է դարձել: