Այսօր մեկնարկեց կրթահամալիր այլ դպրոցներից ընդունված 2-5-րդ դասարանցիների «Մուտքի» ճամբարի առաջին օրը: Ճամբարականները տասնվեցն էին՝ աշխույժ, շողացող աչքերով, իրենց նոր աշխարհի՝ կրթահամալիրով հետաքրքրված: Օրը սկսել ենք Արևմտյան ճամբարի հետ լողափնյա ընդհանուր պարապմունքով, մարզական հատվածը՝ վստահելով նոր սովորողներին: Շրջեցինք Արևմտյան դպրոցում, ծանոթացանք տարածքի հետ, խնամեցինք բույսերը, ջրեցինք: Շատերի մոտ հարց էր ծագում՝ ինչու՞ արևելյան, արևմտյան դպրոցներ և կամ Սեբաստացի կրթահամալիր...: Այդ հարցի պատասխանն էլ ստացան, իմացան, որ իրենցից յուրաքանչյուրը սովորելու է Արագած լեռան չորս գագաթներին համապատասխան մի բևեռում , և որ իրենք շատ կարևոր կողմերն են Հայաստանի ամենաբարձր կետի: