• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2-5-րդ դասարանների սովորողների «Մուտք» ճամբարի մեկնարկ

Այսօր մեկնարկեց կրթահամալիր այլ դպրոցներից ընդունված 2-5-րդ դասարանցիների «Մուտքի» ճամբարի առաջին օրը: Ճամբարականները տասնվեցն էին՝ աշխույժ, շողացող աչքերով,  իրենց նոր աշխարհի՝  կրթահամալիրով հետաքրքրված: Օրը սկսել ենք  Արևմտյան ճամբարի հետ   լողափնյա ընդհանուր պարապմունքով, մարզական հատվածը՝ վստահելով նոր սովորողներին: Շրջեցինք Արևմտյան դպրոցում, ծանոթացանք տարածքի հետ, խնամեցինք բույսերը, ջրեցինք: Շատերի մոտ հարց էր ծագում՝ ինչու՞ արևելյան, արևմտյան դպրոցներ և կամ Սեբաստացի կրթահամալիր...:  Այդ հարցի պատասխանն էլ ստացան, իմացան, որ իրենցից յուրաքանչյուրը սովորելու է Արագած լեռան չորս գագաթներին համապատասխան  մի բևեռում , և որ իրենք շատ կարևոր կողմերն են Հայաստանի ամենաբարձր կետի: 

Շարունակությունը՝ ճամբարի բլոգում, Սոնա Փափազյանի: