• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առողջության և գեղագիտության սահմանին

Հագուստի հիգիենա

   Մաքուր և կոկիկ հագնված մարդը հաճելի է իր և շրջապատի համար:

   Հագուստը պաշտպանում է մարմինը արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանների ազդեցությունից: Այն ունի և գեղագիտական, և առողջապահական նշանակություն:

   Հագուստը պետք է կարված լինի նուրբ կտորից, նպատակահարմար է լինի բրդյա կամ բամբակյա, առանց կոպիտ կարերի, որպեսզի չվնասի մաշկը:

   Աղտոտված հագուստի վրա կուտակվում են հիվանդածին մանրէներ, որոնք ստեղծված նպաստավոր պայմաններում զարգանում են և վտանգ սպառնում առողջությանը: Օրինակ, կեղտոտ հագուստի վրա դիֆթերիայի հարուցիչը կարող է ապրել 5-12 օր, իսկ որովայնային տիֆինը` 50-70 օր:

    Ներքնահագուստը պետք է փոխել ամեն օր ցնցուղ կամ լոգանք ընդունելուց հետո, իսկ քրտնելու, փոշոտվելու և այլնի դեպքում` ավելի հաճախ:

   Հագուստը անհրաժեշտ է լվանալ լվացքի փոշիով, օճառով, հարկ եղած դեպքում ախտահանող լուծույթի մեջ դնել, արդուկել:

   Այն հագուստը, որը հաճախակի լվանալու ենթակա չէ, անհրաժեշտ է թափ տալ, մաքրել խոզանակով` փոշին հեռացնելու համար, ժամանակ առ ժամանակ օդափոխել, հանձնել քիմիական մաքրման:

Կոշիկների դերը

   Կոշիկները պաշտպանում են ոտքերը արտաքին վնասվածքներից, մթնոլորտի անբարենպաստ պայմաններից, կեղտոտվելուց:

   Կոշիկները պետք է ընտրել առաջին հերթին ոտքերին հարմար, որը պետք է ներդաշնակվի նաև գեղեցիկի հետ:

    Պետք է ամեն օր մաքրել և օդափոխել կոշիկները, որպեսզի չորանան, քրտինքից ազատվեն, շուտ չձևախախտվեն: Խորհուրդ չի տրվում հագնել ուրիշի կոշիկներն ու գուլպաները, քանի որ մեծանում է սնկային հիվանդություններով վարակվելու վտանգը:

   Գուլպաները ամեն օր փոխել:

   Գարնանը , ամռանը և աշնանը օգտակար է հագնել բամբակյա գուլպաներ, իսկ ձմռանը և ցուրտ եղանակին ` բրդյա:

   Արհեստական նուրբ թելերից գործված գուլպաներ և զուգագուլպաներ կարելի է հագնել երբեմն կամ հանդիսությունների ժամանակ:

 

                                                                                              Նելլի Այվազյան

                                                                                            բժիշկ - առողջագետ