• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շինությունների հիգիենիկ պայմանների ապահովումը

 

Շինությունների հիգիենիկ պայմանների ապահովումը

 

Շինությունները` բնակարան, դասասենյակ, աշխատասենյակ,և այլն, պետք է լինեն

  • ընդարձակ
  • լուսավոր
  • օդափոխելի
  • մաքուր
  • չափավոր խոնավությամբ և ջերմությամբ, ամռանը` զով, ձմռանը` տաք:

Շինությունների կարևոր հիգիենիկ պահանջներից է բնական և արհեստական լուսավորվածությունը:

    Հատկապես կարևոր է արևի ճառագայթների ներթափանցումը բնակելի տարածք, քանի որ նրանք ապահովում են ոչ միայն լուսավորման բարենպաստ պայմաններ, այլև ունեն մանրէասպսն հատկություն, ամրապնդում են առողջությունը, կանխում որոշ հիվանդությունների առաջացումը:Բնական լուսավորվածության կարևոր պայմանը պատուհանների ապակիների մաքրության պահպանումն է:

   Մյուս կարևոր պահանջը շինությունների միկրոկլիման է` նորմալ ջերմաստիճանի և խոնավության պահպանումը:

   Ձմռանը օդի ամենաբարենպաստ ջերմաստիճանը բնակելի տներում համարվում է 18-20 աստ.:

   Կարևոր է նաև օդի նորմալ խոնավության պահպանումը:

   Օդի չափազանց չորացումից խուսափելու համար անհրաժեշտ է սենյակում տեղադրել բույսեր, իսկ ջեռուցման աղբյուրի մոտ` ջրով անոթ:

   Պետք է պարբերաբար օդափոխել սենյակները` բացելով պատուհանը, օդանցքը կամ դուռը:

   Փակ տարածքներում ծխելը խստիվ արգելվում է :

   Առողջության համար անբարենպաստ գործոն է փոշին, ուստի սենյակները, գորգերը պետք է հաճախակի մաքրել փոշեկուլով, կահույքը, հատակը, պատուհանները սրբել խոնավ շորով:

   Խիստ կարևոր է սանհանգույցի մաքրության պահպանումը: Կեղտոտ սանհանգույցը տհաճ հոտի, ճանճերի, հիվանդածին մանրէների կուտակման և վարակիչ հիվանդությունների ` դիզենտերիա, սալմոնելյոզ, դեղնախտ, տարածման աղբյուր է հանդիսանում: Անհրաժեշտ է սանհանգույցը հաճախակի մաքրել հատուկ լվացող հեղուկներով:

   Չափազանց կարևոր է ճանճերի, կրծողների դեմ պայքարը, քանի որ դրանք վարակիչ հիվանդությունների տարածողներ են:

   Առողջության պահպանման համար խիստ կարևոր է նաև շրջակա միջավայրի մաքրության պահպանումն ու կանաչապատումը:

                                                                                           Նելլի Այվազյան

                                                                                        բժիշկ-առողջագետ