ՀՐԱՄԱՆ
27.09.2016թ.
Ընդունում եմ կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ Անահիտ Եղյանի, Իվետա Ջանազյանի, Աիդա Պետրոսյանի առաջարկը, «ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2016-2017 ուսումնական տարվա մասնագիտական խմբերի կազմը և մասնախմբի ղեկավարի ընտրության կարգը հաստատելու մասին» հրամանի հավելված 1-ում կատարում եմ փոփոխություն.
- «Պատմություն, հասարակագիտություն, հայրենագիտություն, բնապահպանություն, մանկավարժություն դասավանդողներ, հատուկ մանկավարժներ, հոգեբաններ» մասնագիտական խմբի անունից հանել «բնապահպանություն» բառը։
- «Պատմություն, հասարակագիտություն, հայրենագիտություն, բնապահպանություն, մանկավարժություն դասավանդողներ, հատուկ մանկավարժներ, հոգեբաններ» խմբից տեղափոխել.
- կրտսեր դպրոցում բնագիտություն դասավանդողներ Անահիտ Եղյանին, Իվետա Ջանազյանին՝ բնագիտություն, էկոլոգիա, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն, տեխնիկական ստեղծագործություն դասավանդողների խումբ.
- Քոլեջում մանկական գրականություն և բանահյուսություն դասավանդող Աիդա Պետրոսյանին՝ մայրենի լեզու դասավանդողների խումբ։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան