• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փոփոխություն կատարելու մասին

ՀՐԱՄԱՆ
27.09.2016թ.

Ընդունում եմ կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ Անահիտ Եղյանի, Իվետա Ջանազյանի, Աիդա Պետրոսյանի առաջարկը, «ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2016-2017 ուսումնական տարվա մասնագիտական խմբերի կազմը և մասնախմբի ղեկավարի ընտրության կարգը հաստատելու մասին» հրամանի հավելված 1-ում կատարում եմ փոփոխություն.

  1. «Պատմություն, հասարակագիտություն,  հայրենագիտություն, բնապահպանություն, մանկավարժություն դասավանդողներ, հատուկ մանկավարժներ, հոգեբաններ» մասնագիտական խմբի անունից հանել «բնապահպանություն» բառը։
  2. «Պատմություն, հասարակագիտություն, հայրենագիտություն, բնապահպանություն, մանկավարժություն դասավանդողներ, հատուկ մանկավարժներ, հոգեբաններ» խմբից տեղափոխել.
  • կրտսեր դպրոցում բնագիտություն դասավանդողներ Անահիտ Եղյանին, Իվետա Ջանազյանին՝ բնագիտություն, էկոլոգիա, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն, տեխնիկական ստեղծագործություն դասավանդողների խումբ.
  • Քոլեջում մանկական գրականություն և բանահյուսություն դասավանդող Աիդա Պետրոսյանին՝ մայրենի լեզու դասավանդողների խումբ։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան