«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի 27-ից մեկնարկում է «Նախագծում ենք մեր Ավագ դպրոցը» խորագիրը կրող ամառային ճամբարը: Ճամբարային բաց միջավայրում, օգտագործելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր հնարավորությունները, 9-12-րդ դասարանցիները կկազմակերպեն ավագ դպրոցում ուսուցման բովանդակության և կազմակերպական ձևերի քննարկումներ, ամենատարբեր պարապմունքներ, ինտելեկտուալ, մարզական, մշակութային, միջավայրի բարելավման նախագծեր: Ճամբարի արտագնա փուլը հուլիսի 1-ից մինչև հուլիսի 4-ը կկազմակերպվի Սևանի ափին գտնվող «Ժայռ» գոտում:
Ճամբարի ծրագիրը ավագ դպրոցի ենթակայքում է, իսկ քննարկումներին առցանց մասնակցելու համար այցելեք ֆորում: