• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Նախագծում ենք մեր ավագ դպրոցը»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի 27-ից մեկնարկում է «Նախագծում ենք մեր Ավագ դպրոցը» խորագիրը կրող ամառային ճամբարը: Ճամբարային բաց միջավայրում, օգտագործելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր հնարավորությունները, 9-12-րդ դասարանցիները կկազմակերպեն ավագ դպրոցում ուսուցման բովանդակության և կազմակերպական ձևերի քննարկումներ,  ամենատարբեր պարապմունքներ, ինտելեկտուալ, մարզական, մշակութային, միջավայրի բարելավման նախագծեր: Ճամբարի արտագնա փուլը հուլիսի 1-ից մինչև հուլիսի 4-ը կկազմակերպվի Սևանի ափին գտնվող «Ժայռ» գոտում:

Ճամբարի ծրագիրը ավագ դպրոցի ենթակայքում է, իսկ քննարկումներին առցանց մասնակցելու համար այցելեք  ֆորում: