• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թեղենիս

Թեղենիսը (Ալիբեկ) լեռնագագաթ է ՀՀ Կոտայքի մարզում` Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենյաց լեռնաբազուկի ամենաբարձր գագաթը: Ըստ տարբեր աղբյուրների ունի 2830-2860end_of_the_skype_highlightingմ բարձրություն:

Հյուսիս-արևելյան լանջերը երկար են ու մեղմորեն իջնում են մինչև Մարմարիկի հովիտը: Հյուսիս-արևմտյան լանջերով Թեղենիսը միանում է հարակից լեռնազանգվածներին: Հարավ-արևմտյան լանջերը շատ զառիթափ են ու միանգամից իջնում են դեպի Դալար գետի(Աղվերանի) հովիտը: Հարավ-արևելյան լանջերն էլ միջին թեքության են ու իջնում են դեպի Հրազդան գետը:

Թեղենիսի լանջերի մեծ մասը մինչև 2400մ բարձրությունները անտառածածկ են` միաժամանակ կտրտված բազմաթիվ մանր գետահովիտներով: Լեռանգագաթը ճոպանուղով կապված է Ծաղկաձորի հետ ու հանդիսանում է ՀՀ-ում ձմեռային սպորտաձևերի զարգացման կարևոր կենտրոն:

Արհեստների դպրոց