Այսօր մեր օրն սկսվեց մայր դպրոցում, որից հետո մենք այցելեցինք ՀՊՃՀ՝ ANEL լաբորոտորիա, որտեղ մեզ ներկայացրեցին LabVIEW ծրագիրը, որով և ստեղծեցինք մեր առաջին աշխատաքը, ինչպես նաև եղանք ֆիզիկայի լաբորոտորիայում և կատարեցինք մի փոքրիկ լաբորատոր փորձ։ Օրն ավելի հագեցած և հետաքրքիր դարձնելու համար որոշեցինք այցելել Ծիծեռնակաբերդ և Հայոց Ցեղասպանության թանգարան։ Այդտեղ ձեռք բերեցինք նաև մի չորքոտանի ընկեր։