Ստուգատեսում ներկայացվում են նախակրթարանից մինչև ավագ դպրոցի, քոլեջի սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:
Խնդիրները՝
- Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
- Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
- Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
- Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում
Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
- Թումանյանը՝ մանկագիր
- Թումանյանը՝ հեքիաթագիր
- Թումանյանն ընտանիքում
- Թումանյանը՝ ընկեր
- Թումանյանը՝ թարգմանիչ
- Թումանյանը՝ հասարակական գործիչ
- Թումանյանը՝ բանաստեղծ
- Իմ Թումանյանը
- Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
- Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու
Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծերը.
- Ավագ դասարանների սովորողները կարդում կամ բեմադրում են կրտսեր ընկերների համար
- Կրտսերները՝ պատմում, խաղում են ավագների համար:
- Կազմակերպվում են միջդասարանական, միջդպրոցական ընթերցումներ, հանդիպում- քննարկումներ, վարպետւթյան դասեր
- Կարդում են դասավանդողները. թումանյանական քառյակների ամբողջական մեդիափաթեթ՝ սեբաստացի դասավանդողներիս ընթերցմամբ
- Կարդում, խաղում են ծնողներն ու սովորողները (ամենատարբեր, կենդանի թատերական ներկայացումներ)
Ակումբային, անհատական կամ խմբային վերլուծություններ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ
- Թումանյանի հոդվածների կենդանի և առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
- Թումանյանական կերպարների վերլուծություն
- «Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում
- Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
- Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
- Թումանյանի ամենահերոսը
- Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)...
- Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)
Աշխատանքների ամփոփում
Յուրաքանչյուր մասնակից (անհատ, խումբ) ընտրում է դուր եկած աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում է նախագծային առաջադրանքը: Աշխանքի ընթացքը, արդյուքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև կայքի «Թումանյանական օրեր» բաժնում:
Անվանակարգեր
- Ամենաբլբլոց (ամենակրտսեր մասնակցի պատում-ներկայացում)
- Լավագույն մտահղացում
- Ստեղծագործության ամենաանսպասելի մեկնաբանություն
- Ամենաընդգրկուն համագործակցային նախագիծ
- Լավագույն թատերական ներկայացում
- Մեդիաընթերցում- ռադիոթատրոն
- Լավագույն հետազոտական նախագիծ
Աշխատակարգ
- Փետրվարի 6. ծիսական «Ղափամա»-ստուգատեսի մեկնարկ
- Փետրվարի 8 - մարտի 13. ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում
թումանյանական ուսումնական ճամփորդություններ
- Փետրվարի 19 - «Ծնունդդ շնորհավոր, Հովհաննես Թումանյան». առաջարկում եմ նախատեսել համերգ-ընթերցում Թումանյանի տանը
- Ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
- Ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում
Վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկում
Հանդիպում՝ Նարինե Թուխիկյանի հետ
Մարտի 13-18. ստուգատեսի արդյունքների ամփոփում
Մարտի 18. «Կարդում ենք» ստուգատեսի ամփոփում, «Տիգրան Հայրապետյան» ստուգատեսի մեկնարկ
- Ընտրված լավագույն ընթերցում-ներկայացումները կներկայացվեն ստուգատեսի ամփոփման օրերին:
- Անվանակարգերում ներկայացված լավագույն աշխատանքները կներկայացվեն ամփոփիչ մեդիաուրբաթ-համերգին