ՀՐԱՄԱՆ
16.05.2015թ.
2015թ. մայիսի 21-ին` ժամը 14.30, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպվում է «Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա համերգ-ցուցադրություն ուսումնական նախագիծը: Այդ նպատակով.
- նախագծի համակարգող նշանակել Նառա Նիկողոսյանին.
- համակարգողի ներկայացմամբ հաստատել համերգ-ցուցադրության ծրագիրը, պատասխանատուներին (հավելված 1-3).
- մինչև մայիսի 21-ը ապահովել «Սեբաստացիրներ» ուսուցչական, պատանեկան, վոկալ, գործիքային խմբերի ամենօրյա փորձեր.
- մայիսի 21-ին մասնակիցների տրանսպորտային տեղափոխման պատասխանատու` Լուսինե Մամիկոնյան.
- մինչև մայիսի 19-ը դպրոցների ղեկավարների ներկայացմամբ ճշտել համեգ-ցուցադրության մասնակիցների ցուցակները.
- տեխնիկայի ընտրության, տեղափոխման, դրանց անխափան աշխատանքի պատասխանատու` Սեն Միքայելյան, Կարեն Խաչատրյան, Ռուդիկ Սահակյանց. տեխնիկայի տեղափոխումն ավարտել մայիսի 20-ին, ժամը՝ մինչև 19:00.
- CD-ների, հագուստների, հրավերի, մեծ ազդագրի պատրաստումը ավարտել մինչև մայիսի 19-ը. պատասխանատուներ՝ Գրիգոր Խաչատրյան, Զարուհի Առաքելյան. նախասրահի ձևավորումն ավարտել մայիսի 19-ին, ժամը՝ մինչև 19:00. պատասխանատու` Գրիգոր Խաչատրյան.
- հրավիրատոմսերի տարածման կազմակերպման պատասխանատու նշանակել Լիլիթ Ազիզխանյանին, Սերգեյ Ումրոյանին.
- հրամանին անհապաղ ծանոթացնել հրամանում նշված անձանց։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան