• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համերգ-ցուցադրության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
16.05.2015թ.

2015թ. մայիսի 21-ին` ժամը 14.30, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպվում է «Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա համերգ-ցուցադրություն ուսումնական նախագիծը: Այդ նպատակով.

  1. նախագծի համակարգող նշանակել Նառա Նիկողոսյանին.
  2. համակարգողի ներկայացմամբ հաստատել համերգ-ցուցադրության ծրագիրը, պատասխանատուներին (հավելված 1-3).
  3. մինչև մայիսի 21-ը ապահովել «Սեբաստացիրներ» ուսուցչական, պատանեկան, վոկալ, գործիքային խմբերի ամենօրյա փորձեր.
  4. մայիսի 21-ին մասնակիցների տրանսպորտային տեղափոխման պատասխանատու` Լուսինե Մամիկոնյան.
  5. մինչև մայիսի 19-ը  դպրոցների ղեկավարների ներկայացմամբ ճշտել համեգ-ցուցադրության մասնակիցների ցուցակները.
  6. տեխնիկայի ընտրության, տեղափոխման, դրանց անխափան աշխատանքի պատասխանատու` Սեն Միքայելյան, Կարեն Խաչատրյան, Ռուդիկ Սահակյանց. տեխնիկայի տեղափոխումն ավարտել մայիսի 20-ին, ժամը՝ մինչև 19:00.
  7. CD-ների, հագուստների, հրավերի, մեծ ազդագրի պատրաստումը ավարտել մինչև մայիսի 19-ը. պատասխանատուներ՝ Գրիգոր Խաչատրյան, Զարուհի Առաքելյան. նախասրահի ձևավորումն ավարտել մայիսի 19-ին, ժամը՝ մինչև 19:00. պատասխանատու` Գրիգոր Խաչատրյան.
  8. հրավիրատոմսերի տարածման կազմակերպման  պատասխանատու նշանակել Լիլիթ Ազիզխանյանին, Սերգեյ Ումրոյանին.
  9. հրամանին անհապաղ ծանոթացնել հրամանում նշված անձանց։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան